Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ստի ու Խեղկատակության ադրբեջանական շոուն. Գայանե Պողոսյան

19:18, շաբաթ, 09 օգոստոսի, 2014 թ.
    
Ստի ու Խեղկատակության ադրբեջանական շոուն կամ ադրբեջանական բանակի գեներալ, ադրբեջանի ազգային հերոս Ռովշան Աքպերով մարդասպան-հանցագործ է:
Օգօստոսի 7-ին Ադրբեջանական կայքերը տարածեցին օրվա լուրը՝ Արբեջանական գյուղում գերեվարվել է տեղի բնակիչներից մեկից թեյ ու ծխախոտ խնդրող մի հայ տղամարդ, որը, իր ասելով մերձական Չինարի գյուղից էր: Կարճ ժամանակ անց լուրը խմբագրվեց. պարզվեց, որ Չինարի գյուղի բնակիչ 31 ամյա Կարեն Պետրոսյանը ոչ ավել ոչ պակաս հայկական բանակի դիվերսանտ է:

    
Ըստ նախնական տվյալների՝ Կարենին «վնասազերծել» էր գյուղի բնակիչներից մեկը, որի պատմելով, Կարենն իր մորից թեյ էր խնդրել... սակայն րոպեներ անց գործին խառնվեց Ադրբեջանական բանակը, որը երկրորդ անգամ «վնասազերծեց» Կարեն Պետրոսյանին, ընդ որում՝ Կարենին կցվեցին ևս 3 հայ զինվորական դիվերսանտներ: Ադրբեջանական հատուկ ջոկատայինները, «կանխելով դիվերսիան» , գերի վերցրին Կարեն Պետրոսյանին, իսկ մյուս 3 հայ դիվերսանտները պարզապես համբարձվեցին դեպքի վայրից: Ինչ վերաբերում է Կարեն Պետրոսյանին, դեպքից ժամեր առաջ համագյուղացիները տեսել էին նրան, վերջինս ասել է, որ գնում է անտառ փայտ բերելու: Նրանք համոզված են, որ Կարեն Պետրոսյանը մոլորվել է և հայտնվել Ադրբեջանական տարածքում: Տղան սիրում էր խմել և խնդիրներ ուներ կապված հիշողության հետ:

    
Տեղեկությունը տարածվեց հայկական բազմաթիվ լրատվամիջոցներով, բայց Ադրբեջանը Ադրբեջան չէր լինի, եթե մոլորված հայ գյուղացուն գերեվարվելու փաստը շոու չսարքեր: Այսպես, ստի ու խեղկատակության ադրբեջանական շոուն սկսված է: Նախ կայքերում հայտնվեց, իբր Կարեն Պետրոսյանի մոտ հայտնաբերված մի ամբողջ արսենալ և ՀՀ դրոշը: Նրանք, ովքեր արդեն տեսել էին Կարեն Պետրոսյանի լուսանկարները, խորապես հիասթափված էին, իսկ մյուսները ուզում էին պահ առաջ տեսնել հայ դյուցազունին, որը, ելնելով զինատեսակների քանակից, մտքին դրել էր հասնել Բաքու և հայկական դրոշը ծածանել առնվազն Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքի վրա: Ես վերջին խմբի մեջ էի ու, անկեղծ ասած, թևաթափ եղա, տեսնելով Կարեն Պետրոսյանի լուսանկարները:
    
     Սպոտային համազգեստով, շփոթված, վախեցած աչքերով փոքրամարին տղամարդը ոչ մի կերպ չէր նույնանում իմ նախնական պատկերացումների հետ: Իհարկե, հետագայում ադրբեջանցիները Կարեն Պետրոսյանին զրահաբաճկոն հագցրին, բայց, միևնույնն է, դրանից պատկերը չփոխվեց, չկարողացավ դույզն-ինչ փոխել նրա խղճուկ տեսքը և գոնե հեռավոր նմանություն հորինել դիվերսանիտի կերպարին:
    
     Հաքքին.ազ-ի տարածած տեսանյութը շրջանցեց զավեշտի ու ցինիկության բոլոր սահմանները: Դեմքերը քողարկած հատուկ ջոկատայինները բարձրաստիճան սպաների ուղեկցւթյամբ Կարեն Պետրոսյանին իջեցրին մեքենայից... Կարենի ձեռքերինին ձեռնաշղթա կար, բայց ահարկու դիվերսանտից վախն այնքան մեծ էր, որ երկու հատուկ ջոկատայիններն ամուր բռնել էին նրա թևերից, և, չգիտես ինչու, ծնոտից (ի դեպ, տղայի ծնոտը բաց չէին թողնում անգամ այն ժամանակ, երբ նա խոսում էր):

     Շարունակությունը ընթերցելու համար` անցեք նշված հղղումով
     http://www.desic-denic.info/2014/08/blog-post_16.html
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2696 | 0 | 0
Facebook