Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ահազանգ

10:47, չորեքշաբթի, 25 հունիսի, 2014 թ.

Պատմությունից հայտնի է, որ հայերը միշտ կորցրել են իրենց տարածքները, եղել են ճնշված, հալածված և դարեր ի վեր դիմակայել են պատմության արհավիրքներին, տեսել են ամեն տեսակ ցավ ու վիշտ: Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, մեր ժառանգական հիշողության մեջ նստած և արմատացած են Ծովից-ծով Հայաստան, Հզոր Հայաստան, Արևելքի Թագավորություն, Հայկական Լեռնաշխարհ հասկացությունները: Կարելի է ասել, որ երբեմնի հզորության հիշողությունը օգնել է և օգնում է մինչ օրս. յուրաքանչյուր հայ հոգու խորքում համոզված է, որ օրերից մի օր կտեսնի իր կորցրած Հայրենիքի ամբողջական հզորությունը…

Այդպես էլ ապրում ենք դարեր ի վեր: Ինչքան թշվառ իրավիճակում էլ եղել ենք, միևնույնն է, մեր մեջ եղած գիշատիչը, կռվող զինվորը, հերոսը չի մահացել: Հերիք է նրան արթնացնես, նա պատրաստ է կռվի, պայքարի՝ հաշվի չառնելով ո՛չ ժամանակ, ո՛չ արգելք:

/Մյուս անգամ կշարունակենք հայի հոգեբանական կերպարի վերլուծությունը: /
     Սա գիտենք ոչ միայն մենք՝ հայերս, այլ աշխարհի տիտանական կառավարիչները, ովքեր իմանալով հայի, Հայաստանի դերն ու նշանակությունը, միշտ են երազել դառնալ Սուրբ Երկրի՝ Հայաստանի տիրակալներ: Բոլոր ժամանակներում փորձել են վերացնել, կործանել հայի անունը, որ իրենք հանդես գան իբրև տարածաշրջանի տերեր, բայց ամենավերջին պահին գերբնական ուժի շնորհիվ բարձրացել ենք: Կարծես ամեն անգամ Արարիչն ինքն է փրկում իր երկիրն ու ազգը կործանումից…
     Նմանատիպ 2 փորձ կատարվեց նաև 20-րդ դարում. 1915թ-Ապրեցինք Եղեռն, 1.5 մլն /այդ թիվը ստույգ չի/ զոհ, բայց նորից կանգնեցինք և շարունակեցինք ապրել:
     1988թ-Ղարաբաղյան շարժում, ցույցեր, միտինգներ, ոտքով երթեր հանրապետության բոլոր քաղաքներից դեպի ներկայիս Ազատության հրապարակ… Սումգայիթի ջարդեր…երկրաշարժ, նորից արհավիրք, սարսափ, կորստի զգացում:
     20-րդ դարը ծրագիր ուներ. վերացնել հային, որն էլ հնարավորություն կտար իրագործել հետագա պլանը: Ծրագիրը կազմվել էր ավելի վաղ, սակայն իրագործման համար պետք էր ընտրել և՛ ճիշտ ժամանակ, և՛ պատրվակ, և՛ կատարող, ով բացի բոլոր գործոնները, նաև հրաշալի կտիրապետեր հայի հոգեբանությանը:
     Հիմքը դարձավ մեր ժառանգական հիշողությունը, իսկ գործիքը՝ մեր մեջ նստած գազանը: Մնում էր միայն արթնացնել այս 2 գործոնները, և գործի կեսն արված կլիներ: Արթնացնելու համար անհրաժեշտ էր հռետոր, ով կարթնացներ հայերի զգայական դաշտը, ինչը կբերեր ուղեղի արգելակման, որի արդյունքում էլ նեյրո-լինգվիստիկ ծրագրավորման միջոցով հիպնոսի կենթարկեր մի ամբողջ ազգի: Եվ, ինչպիսի ծրագիր տար ուղեղին, այդպես էլ կգործեր մարդը: Նեյրո-լինգվիստիկ ծրագրավորումը հոգեբանության մի տեսակ է, որի ժամանակ խոսքի միջոցով ազդում են նյարդային համակարգի վրա և ինչ ուղղությամբ ուզեն, կարող են մարդուն շեղել: Մեր դեպքում պետք էր ծնել ագրեսիա, ատելություն և մղում դեպի պայքար: Ընտրվեց նաև այդ կամակատարը, ով հրաշալի տիրապետում էր հիպնոսին. նա համախմբեց մի ամբողջ ազգի, նա կարողացավ այնպես խոսել, որ մարդիկ երես թեքեցին իրենց առաջնորդից՝ Կարեն Դեմիրճյանից: Մի կողմից, արդեն Արցախում էր հրահրվել շարժումը, մյուս կողմից, մեզ մոտ էր հրահրվում: Աշխարհի կործանիչ ուժերը գիտեին մեզ ու մեզ վրա ազդելու մեթոդները: Այս ամենին գումարվեցին նաև սումգայիթյան ջարդերը, որն էլ ամբողջացրեց պատկերը. մենք պատրաստ էինք կռվի, մեր մեջ մնացել էր մի միտք. «հետ բերել Արցախը, քանի որ այն կարող է արժանանալ Սումգայիթի ճակատագրին»: Գործն արված էր, մնում էր հետևել, որ էլ ավելի թեժանար այդ պայքարը:
     Հայտնի է, որ խոսքն ունի որոշակի գույնի էներգիա և ինչպիսի էներգիա գնում է մեզնից Տիեզերք, նմանատիպ էներգիա կրկնակի ուժով հետ է վերադառնում դեպի մեզ: Մեր փոքրիկ Հայաստանում այդ ժամանակ միայն բացասական էներգիայի կուտակում էր. մենք հզոր շիթով էինք ուղարկում այդ էներգիան, քանի որ բոլորս էինք նույն բանը ուզում, ամբողջ ազգը նույն միտքն ուներ, չկար հակակշիռ: Եվ այդ բացասական էներգիայի հետհոսքը շարժեց ու կործանեց հանրապետության ամենախոցելի տարածքը...
     Մտանք սարսափի ևս մեկ փուլ: Երկրաշարժը նաև ահազանգ էր մեզ համար, ահազանգ, որ սթափվենք: Մեկ տարվա մեջ 2 աղետ: Իմաստուն և ազգի մասին իրապես մտահոգ առաջնորդը պետք է հանգստացներ ժողովրդին: Պետք էր մի պահ կանգ առնել, սթափվել: Բայց եղավ հակառակը. դեռ երկրաշարժից դուրս չեկած՝ վրա հասավ 3-րդ աղետը. լայնամասշտաբ պատերազմ, այն էլ, երբ չունեինք բանակ, կային միայն կամավորական ջոկատներ և պարզապես զինծառայողներ ու չկար նաև թվաքանակ, քանի որ երկրաշարժն էր խլել բազմահազար կյանքեր: Չկար կանոնավոր բանակ, զենք, զինամթերք, չկար ոչ մի ռազմավարություն. միայն մոլուցք, պայքար, ժառանգական հիշողություն՝ կորստի և բնաջնջման վախ: Գոնե այս դեպքում ազգի մասին մտահոգ առաջնորդը պետք է ամբողջ թափով աշխատացներ Հայաստանի արդյունաբերական հզոր գործարանները, պետք էր ապահովել մեր զինվոր-հերոսներին ամեն ինչով: Բայց Հայաստանում եղած գործարանները թալանվեցին, թալանվեցին նույնիսկ քարերն ու պատուհանները, փակվեցին բոլոր կենսատու կառույցները: Ունեցանք 4-րդ աղետը. պատերազմ՝ ուղեկցված թալանով, դատարկվող քաղաքներ, փակվող գործարաններ, գործազրկություն:
     Շատ կարճ ժամանակում վերապրեցինք բոլոր ցավերը, կարծես թե մտել էինք համազգային գոյամարտի փուլ. բոլորիս գլխին էր կախված չլինելու վտանգը: Պատերազմը Հայաստանում չէր, բայց այստեղ էլ մանրակրկիտ մշակված ծրագրին համապատասխան փլուզվում էր ամեն ինչ. իբր շրջափակում էր... Պարզապես ազգի մասին խիստ մտահոգ առաջնորդը միանգամից էր փակում կյանքի բոլոր ուղիները:
     Մեր ունեցած սարսափներին շատ շուտով գումարվեց ևս մեկը՝ դրամը փոխվեց. այն արժեզրկվեց 200 անգամ: Այստեղ էր, որ ազգի մասին մտահոգ առաջնորդը պետք է գոնե մի փոքր մտածեր ազգի մասին: Բայց ունեցանք 5-րդ աղետը. Դրամափոխություն և անակնկալ առավոտ: Ջարդ ու երկրաշարժ տեսած, պատերազմի մեջ գտնվող, տնտեսությունը սեփական ձեռքերով փոշի դարձրած երկիրը մտավ իր հերթական սարսափի փուլը: Մարդիկ տարիներով կուտակած գումարները մի ակնթարթում կորցրեցին, կորցրեցին ապրուստի միջոցը: Սա էլ ու վերջ: Ոչինչ չկար, միակ ճանապարհը արտագաղթն էր, որ էլ ավելի մեծ թափ ստացավ: Դե հայ ազգ, արի ու դիմացիր:
     Իսկ Արցախում զինվորներն արդեն հերոսներ էին, կորստի վախը դարձել էր պայքար հանուն Հայրենիքի, արդեն ունեինք կանոնավոր բանակ, հրամանատարական կազմ, ռազմավարություն և դեպի հաղթանակ տանող հստակ ճանապարհ: Կարծես թե Արցախն ազատագրված էր, կարծես թե այս ամեն սարսափների մեջ կար մի մեծ լուսավոր կետ. հողերի վերադարձ: Եվ այստեղ էր, որ ազգի մասին մտահոգ առաջնորդը պետք է ասեր՝ հանուն Հայրենիքի: Բայց ... հրադադար, այսինքն, անավարտ պատերազմ, քանի որ հաղթանակը չէր մտնում կործանիչ ուժերի ծրագրի մեջ: Մենք պետք է կործանվեինք 2 ճակատով՝ պատերազմ և Հայաստանից հայերի արտագաղթ: Ահա այստեղ մեզ զրկեցին խոսքի իրավունքից, պահանջատեր լինելու իրավունքից: Չգիտես ով և ինչպես որոշեց, որ մենք հաղթել ենք պատերազմում, ազատագրել ենք մեր տարածքները: Եթե հաղթել ենք, ապա ինչու՞ են ամեն օր հետ պահանջում իրենց տարածքները, ինչու՞ են շարունակվում կրակոցները... ինչու՞... Իսկ այդ դեպքում ինչպե՞ ս ենք հաղթել: Պարզապես պատերազմը եկավ ապացուցելու, որ մեզ չի լինի վերացնել, որ մենք դիմակայում ենք ամեն տեսակ հարվածների, նույնիսկ, նման աղետների շղթայի, նույնիսկ այն փակ օղակին, որի մեջ մեզ դրեցին մեր իսկ արյունակցի, մեր տեսակի հանճարեղ ձեռքով:
     Այս անավարտ պատերազմը կործանիչ ուժերի համար հայերին վերացնելու ևս մեկ փորձի արդեն պատրաստ սկիզբ է իրականում: Դիմակայեցինք, քանի որ համախմբվեցինք, քանի որ ամբողջությամբ իշխում էր հայի գենը: Սա հաշվի չէին առել սադրիչ ուժերը: Նրանք իրենց հաշվարկներում անսխալ էին, բայց անտեսել էին Արարչի ուժը, հրաշքի գոյությունը, որն էլ մեզ ապրեցրեց:
     Ինչևէ, վերջացան աղետները, Հայաստանից մնացել էր միայն անունը. ավերված ու դատարկված քաղաքներ, մութ ու խավար, թալանված գործարաններ, արտագաղթ...
     Վերջապես հայ ազգը սթափվեց. արդեն խաղաղ ճանապարհով եղավ իշխանափոխություն, նոր կառավարություն, նոր օերնսդիր մարմին: Մենք սթափվել էինք այնքան, որ արդեն ատում էինք ազգի մասին մտահոգ առաջնորդին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին և գիտակցում էինք, որ հարկավոր է այն առաջնորդը, ով կկարողանար նորից մարդկանց համախմբել իր շուրջը, ում հանդեպ եղած հարգանքը կստիպեր մեզ նորից կառուցել և շենացնել մեր երկիրը: Վազգեն Սարգսյանն այդ մարդուն անվանեց Հայրիկ և օգնություն խնդրեց: Իշխանությանը սա ձեռնտու էր, քանի որ ամեն զինվոր խաղաղ պայմաններում կառուցող ձեռք է դառնում: Նորից համախմբվեցինք Կարեն Դեմիրճյան անհատի շուրջը: Բայց արդյո՞ք սա ձեռնտու էր կործանիչ ուժերին. իհարկե ոչ: Եթե Հայաստանում մնար այդպիսի կառավարություն և իշխանական համակարգ, Հայաստանը շատ կարճ ժամանակահատվածում մեծ թափով առաջ կգնար: Իսկ պետք էր, որ Հայաստանը առաջընթաց չունենար, մինչև հաջորդ հարմար պահը. չէ՞ որ դեռ ունենք անավարտ պատերազմ: Ի՞նչ էր պետք անել. ևս մեկ անգամ կոտրել: Կոտրել էր պետք, բայց այս անգամ արդեն մեկ այլ մարդու ձեռքով, ով վաճառվեց և ընտրվեց իբրև թույլ օղակ: Ունեցանք ևս մեկ սև օր. 27. 10. 1999թ.: Ծանր էր կորուստը, մի պահ մոլորվեցինք, կորցրեցինք մեզ, բայց նորից սթափվեցինք և կարծես կամաց-կամաց սկսում էինք շնչել: Ի տարբերություն առաջին նախագահ՝ ազգակործան Տեր-Պետրոսյանի, երկրորդ նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը, նեյրո-լինգվիստիկ ծրագրավորմամբ չտարավ երկիրը: Այլ ընթացք ունեինք, քանի որ հանգիստ էինք ու սթափ էինք տեսնում ամեն ինչ: ... մինչև 2008թ մարտի 1. նորից արյունահեղություն...
    
     Մի՞թե ազգի մասին իրապես մտահոգ առաջնորդը նման արհավիրքների միջով կարող էր անցկացնել իր իսկ ազգին
     Մի՞թե ազգի մասին իրապես մտահոգ առաջնորդը կարող էր 2 ուղղությամբ կործանել
     Մի՞թե ազգի մասին իրապես մտահոգ առաջնորդը կարող էր հարստանալ՝ ազգին հասցնելով թշվառության
     Մի՞թե իմ ազգը կարող է հերթական անգամ իրեն տալ այս ոճրագործի ձեռքը
     Սթափվի՛ր հայ ազգ, համադրի՛ր փաստերն ու եղելությունները, հիշի՛ր քո իսկ տառապանքի ուղին, մեկ անգամ ևս սթափ եղի՛ր....
     Երբեք մեկի հանդեպ եղած ատելության պատճառով մի վստահիր նրան. ով արդեն քեզ դավաճանել է: Մեկ անգամ դավաճանողը կդավաճանի միշտ, քանի որ նրա բնույթն է այդպիսին:

Վերջին 6 տարիների ընթացքում ունենք միայն կորուստներ...
...ու այսպես գնում ենք հետ՝ դեպի 90-ականները. ուրեմն ի՞նչ, սրա՞ն ենք արժանի, թե՞...
Աղբյուրը` www.yesuyes.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4847 | 0 | 0
Facebook