Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԹԱՏՐՈՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ռազմիկ
Հեղինակ`
Ռազմիկ
00:04, երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2012 թ.
ԹԱՏՐՈՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թատրոնը բեմում ներկա ժամանակն է։ Այն հզոր գործոնը՝ որի միջոցով հանդիսատեսը տեսնում է իր ժամանակը, թերություններով և առավելություններով հանդերձ։ Ինչպես գրականությունը, երաժշտությունը, կինոն, այնպես էլ թատրոնը իր ժամանակի կրողն է ու սնուցիչը։ Որպեսզի այսօրվա թատրոնին հաջողվի լիարժեքորեն կատարել իրեն վերապահված առաքելությունը, պետք է բարձացնել թատրոն հասարակություն հարաբերությունները, արժեվորելով և կարեվորելով դրանք։

Այսօր շատ են դեպքերը, երբ թատրոնի պիտակի տակ մեզ մատուցվում են էժանագին շոուներ, որոնք դիտելուց հետո հանդիսատեսը դուրս է գալիս ոչինիչ չստացած, և ափսոսալով սեփական ժամանակը վատնելու համար։ Նշվածները չեն կարող վեր հանել կամ վերացնել հասարակության մեջ առկա որևէ թերություն, քանզի թերին անկարող է նկատել թերություն։ Ինչպես արվեստի մյուս բնագավառներին այնպես էլ թատրոնին բաժին ընկած ծանր ժամանակում կարող է պայքարել երիտասարդությունը միայն, ով ապագան կրողն է և նրա պատասխանատուն։ Իսկ հանուն արվեստի պայքարել է պետք միայն արվեստով։

Ձևավորել է պետք մի արժեհամակարգ, որը չի սկսվում և ավարտվում միայն նյութականով, և չի ծառայում լոկ կոմերցիային։ Բեմ բարձրացնել է պետք ժամանակը։ Կարծում եմ դրան հասնելու նախապայմանը մեկն է։ Երիտասարդ բեմադրիչները պետք է ավելի շատ օգտվեն ժամանակակից դրամատուրգների գործերից, ինչպես հայ այնպես էլ համաշխարհային։ Իր «Արդի Հայ Դրամատուրգիան», գրքում Արմեն Ավանեսյանը անդրադառնալով այս խնդրին գրում է.«Պիեսների բեմականացման առումով դեր է խաղում այն հանգամանքը, որ մի շարք թատերական բեմադրիչներ և դերասաններ նույնպես պիեսներ են գրում։ Դա իհարկե մի կողմից լավ է, քանի որ դրամատուրգիական ստեղծագործությունների ավելի բազմազան դրսևորումներ են ի հայտ գալիս, մյուս կողմից՝ բացասական երևույթ է այն առումով, որ«Թատրոնի ներսի մարդիկ» նախընտրում են բեմադրել հենց իրենց ստեղծագործությունները, իսկ պրոֆեսիոնալ դրամատուրգների առավել արժեքավոր պիեսները բեմ չեն բարձրանում։ Այս կերպ՝ այդ ստեղծագործությունների ժողովրդականացման ու ճանաչման առումով արհեստական պատնեշ է ստեղծվում։ 1991-2008 թվականների ընթացքում շուրջ 400 դրամատիկական երկ է լույս տեսել, հայ գրականության ոչ մի պատմափուլում դրամատիկական երկերի նման առատություն չի եղել։ Նորօրյա պիեսների մեծ մասը սակայն, երբեք չեն բեմադրվել։»։

Իհարկե բոլոր գործերը չեն, որ իրենց կուռ կառուցվածքով և ներքին զգացողությամբ ժամանակի կրողն են։ Անուններ չտալով նշեմ միայն, որ և՛ հայ, և՛ համաշխարհային ժամանակակից դրամատուրգիայում կան գործեր, որոնք գտնելով իրենց ռեժիսորին բեմում կարող են մեծ հաջողություն ունենալ։ Թատերասեր հասարակություն ձևավորվում է այն ժամանակ միայն, երբ այդ հասարակության մեջ թատրոնը գտնում է իր նվիրյալներին։ Թատրոն հասարակություն հարաբերություններին նոր շունչ հաղորդելու համար, պետք է նոր թատրոն, որը կունենա նոր մարդիկ և նոր մտածելակերպ։ Թատրոնը հանդիսատեսին չպետք է մղի միայն անցյալ, ոչ էլ նրան պետք է ներկայացնի ապագան, որը տվյալ դեպքում վիրտուալ է։ Լինելով կենդանի արվեստ, թատրոնը կոչված է նորոգելու մարդու հոգին, այդ տեսանկյունից է միայն հնարավոր հանդիսատեսի հետ խոսել ապագայի լեզվով, որը կհետաքրքրի նրան։

Ամերիկացի հայտնի դրամատուրգ Յուջին Օ-Նիլն ասել է.«Ժամանակակից դրամատուրգը պարտավոր է հասնել այսօրվա հիվանդության արմատներին»։ Իսկ ժամանակի հիվանդության արմատները ճանաչած թատրոնը կարող է հասարակությանը տալ դրանք արմատախիլ անելու և այդ հիվանդությունից ազատվելու միջոցները։

Հայ ժամանակակից թատրոնում բեմադրվել և բեմադրվում են ժամանակակից դրամատորգների գործեր, որը հնարավորություն է տալիս հավատալու երիտասարդ բեմադրիչին, ով ուզում է կանոնավորել թատրոն հասարակություն հարաբերությունները, միևնույն ժամանակի համատեքստում։ Արվեստը երբեք չի կարող ծառայել խավարին։ Այս ամենի դեմ պայքարի ելած երիտասարդությանը կհաջողվի հաղթանակ տանել միայն միասնության շնորհիվ, երբ երիտասարդ բեմադրիչը, դրամատուրգը, նկարիչը, հանուն մեկ նպատակի կսկսեն ստեղծագործել միասին։ Այդ դեպքում է որ թատրոնին չի կարող վնասել «Մասնատիր որ տիրես», հայտնի խոսքը, որը այսօր առկա է արվեստի բոլոր ոլորտներում։

Որախությամբ ուզում եմ փաստել որ հայ երիտասարդության մեջ այսօր նկատվում է այդ միասնությունը։ Կարծում եմ նրան կհաջողվի ստեղծել, հանդիսատեսին դեպ հոգևորը մղող թատրոն։ Միայն այդ թատրոնին է տրված իր շուրջը համախմբել թատերասեր հասարակություն, որով էլ բնութագրվում է թատրոնի որպես արվեստի հզոր և ինքնուրույն ճյուղ լինելը։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3632 | 0 | 0
Facebook