Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բեմադրիչ, դերասան Պերճ Ֆազլյանը ծնվել է 1926թ. դեկտեմբերի 4-ին

†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Մամուլի խոսնակ`
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
13:04, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2013 թ.
     ՏԱՐՎՈՒՅՍ 338-ՐԴ ՕՐ – 4.ԴԵԿՏԵՄԲԵՐ.2013
     ՏԱՐՎԱ ԱՎԱՐՏԻՆ ՄՆԱՑԵԼ Է 27 ՕՐ
     Այսօր Պերճ Ֆազլյանի ծննդյան օրն է
    
     Բեմադրիչ, դերասան Պերճ Ֆազլյանը ծնվել է 1926թ. դեկտեմբերի 4-ին, Կոստանդնուպոլիսում: Ավարտել է Պոլսի Մխիթարյան և Կեդրոնական վարժարանները, քաղաքապետարանի թատրոնի դասընթացները, 1944թ-ից մասնակցել է նույն թատրոնի ներկայացումներին: 1965-67թթ կատարելագործվել է Փարիզում: 1951թ-ից գործել է Բեյրութում: 1959թ. հիմնել է Փափազյան թատերախումբը, որը ղեկավարել է մինչև 1971թ., 1963թ.` Լիբանանյան արաբական թատրոնը, 1971թ.` «Ազատ բեմ» սեփական թատերախումբը: 1976թ. հաստատվել է Մոնրեալում, կազմակերպել «Հայ բեմ» թատերախումբը, հանդես եկել Կանադայի և ԱՄՆ-ի քաղաքներում, նաև Լոնդոնում: Բեմադրություններից են` Պանյոլի «Տոպազ», Շանթի «Հին աստվածներ», Պարոնյանի «Պաղտասար աղբար», Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան», Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը», Մոլիերի «Տարտյուֆ» («Խաչագողը»), Գոգոլի «Ամուսնություն» և այլն, խաղացել է բոլոր ներկայացումներում: Հայկական հեռուստաթատրոնում բեմադրել է «Քարիտեզճին» (ըստ Երուխանի «Ձուկին փոխարեն» պատմվածքի, 1986թ.): Նկարահանվել է լիբանանյան ե եգիպտական ֆիլմերում («Մատանի վաճառողը», «Պահակի աղջիկը» և այլն):
Աղբյուրը` ՀԱՎԱՏԱՄՔ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2839 | 0 | 0
Facebook