Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

հայ մտավորականների նամակը՝ ի պաշտպանություն Հայաստանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների:

Karina Sahakyan
Հեղինակ`
Karina Sahakyan
22:02, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2013 թ.

Վերջերս շրջանառվող ու բուռն քննարկվող թեմաներից մեկն է աշխարհահռչակ հայ մտավորականների նամակը՝ ի պաշտպանություն Հայաստանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների: Ուշագրավ է այն, որ այս նամակի տակ ստորագրել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Ատոմ Էգոյանը, Սերժ Թանկյանը, Ա րսինե Խանջյանը և այլոք: Նամակը Հայաստանին կոչ է անում զերծ մնալ «Հակամիասեռական» օրինագծեր ընդունելուց ու քարոզելուց:

Երաժիշտ ու կոմպոզիտոր Վահան Արծրունին և երգահան Արտավազդ Բայաթյանը, այս հարցի շուրջ համակարծիք էին. սա փորձ է դրսի խնդիրը դարձնել ներսի խնդիր և կենսական խնդրին տալ սոցիալական խնդրի տեսք: Եվ պատահական չէ, ո ր ընտրվել են այնպիսի մարդիկ, ովքեր այստեղ ճանաչված են ու սիրված: Հայաստանն ունի բազում այլ առաջնային հարցեր, որոնց լուծումն ավելի կարևոր է և ավելի լավ կլիներ, ո ր առավել ուշադրություն դարձվեր ավելի սուր ու կարևոր հարցերի վրա:

Բժշկական տեսանկյունից համասեռամոլությունը շեղում է նորմայից, հոգեբանական ու կենսաբանական լուրջ խնդիր, որն ունի իր լուծման ճանապարհները: Վերջին տասնամյակների ընթացքում այս խնդիրը, դուրս գալով նեղ բժշկական շրջանակներից, դարձել է սոցիալական խնդիր:

Կոմպոզիտոր ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ համոզմամբ, փորձ է արվում այս խնդիրը դարձնել սոցիալական գործոն, որը պիտի ունենա իր լծակները, դրանք համապատասխան դաշտ են ստեղծում, որտեղ հետագայում կարող է ձևավորվել որոշակի քաղաքականություն կամ այդ քաղաքականությունը ձևավորող զանգված: «Տեսե՞լ եք միասեռականների, որոնք հրավիերել են կոնֆերասն և ասել, որ կա նման խնդիր», -ասում է Վահան Արծրունին:

Եղավ առաջարկ, որպեսզի Հայաստանում համախմբվեն հայ մտավորականները և գրեն պատասխան նամակ, սակայն ասուլսի հյուրերը կարծում են, որ նամակներով այդպիսի հարցերը չեն լուծվում ու պարզապես լավ կլինի, որպեսզի նամակներ գրելուց առաջ մարդիկ տեղեկանան հայրենիքի իրական խնդիրների մասին ու նոր հասկանան արդյոք կոռեկտ է այդպիսի հարցեր առաջարկելը:

ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՅԱԹՅԱՆԻ համոզմամբ այսպիսի հարցերը թելադրվում են մոլորակի ուժեղների կողմից և այստեղ խաղարկվում է երկրի անելանելի վիճակը. «Մեր հայրենակիցները, ովքեր ստորագրել են այս նամակը թող իմանան, որ եթե Հայաստանը գնա ընդառաջ ու ստորագրի նամակը, ապա կարող է պարզապես կանգնել քարտեզի երեսից վերանալու լուրջ խնդրի առջև, որովհետև այդ դեպքում մենք աճ չենք ունենա, իսկ աճն ապահովում են կինն ու տղամարդը»:

Հնչեցին կարծիքներ, որ ավելի լավ կլիներ, որպեսզի նման նամակների տակ ստորագրելու փոխարեն ստորագրվեին այնպիսի նամակներ, որտեղ կբարձրաձայնվեին առողջական շատ ու շատ խնդիրներ, որոնք մեր երկրում առկա են ավելի շատ:

Արդյո՞ք Հայաստանում կա միասեռականների իրավունքների ոտնահարման խնդիր, թե ոչ, այդպես էլ պարզ չդարձավ, քանի որ ասուլիսի հյուրերը կարծում են, թե այդ մասին պետք է խոսեն այդ գաղափարը կրողները, իսկ այսօր միասեռականները չեն բարձրաձայնում, որ կա ճնշման դրսևորում, որ խախտվում են իրենց իրավունքները, որ գործում է խտրականություն:

«Համասեռամոլները ավելի են, ինչ որ կան և էտքան էլ փափուկ չեն, առաջին հայացքին նրանք շատ կենսուրախ են, փափուկ են, բայց եթե ասելու տեղը գալիս ա, լավ էլ ասում են, նենց են ասում, որ կարող է պատահի դու գնաս ինչ որ բանի պատասխան տաս», -կարծում է Ա. Բայաթյանը:

«Իրականում այս բոլորը ուղղված է մեր դեմ. մենք պետք է հասկանանք ինչպես պետք է պահենք մեզ», -եզրափակեցին ասուլիսի հյուրերը:

Աղբյուրը` http://iravunk.com/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4865 | 0 | 0
Facebook