Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԲՀԿ-ն կո՞ղմ է, թե՞ դեմ Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի հնարավոր ստորագրմանը

15:01, ուրբաթ, 28 հունիսի, 2013 թ.
ԲՀԿ-ն կո՞ղմ է, թե՞ դեմ Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի հնարավոր ստորագրմանը
     ԲՀԿ-ն կո՞ղմ է, թե՞ դեմ Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի հնարավոր ստորագրմանը
    
     Մինչ Հայաստանում՝ քաղաքական տարբեր շրջանակներում մեկնաբանություններ են հնչում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու կամ Մաքսային Միությանն ինտեգրվելու շուրջ, խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր կամ այլընտրանք հռչակված քաղաքական ուժերն այս կապակցությամբ որևէ կոնկրետ տեսակետ չեն հայտնում:
    
     «Առաջին լրատվական» -ը նոյեմբերին Վիլնյուսում ստորագրվելիք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ կարծիք հարցրեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր, կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից: «Հայաստանի Հանրապետության հարաբերություններն այլ երկրների հետ, մասնակցությունը որևէ միջազգային կամ միջպետական միավորման կազմում անդամակցությունը չպետք է լինի ի հաշիվ այլ պետությունների հետ հարաբերությունների կամ այլ միջպետական, միջազգային միավորումներում մասնակցության։ Ուստի եթե Հայաստանի Հանրապետությունը, մեր երկրի քաղաքացին ունի շահ երկրի արտաքին հարաբերությունների համատեքստում այս կամ այն համագործակցության շրջանակներում, ուրեմն այն պետք է կայանա, զարգանա», - ասաց Տ. Ուրիխանյանը:
    
     Մեր այն հարցին, թե կարծում է՝ այդ պայմանագիրը կարող է ի վնաս Ռուսաստանի հետ հարաբերություննե՞րի լինել, Տ․ Ուրիխանյանը պատասխանեց. «Ես պարզ շարադրեցի, ես չեմ կարծում, կոնկրետ տվյալ պայմանագրի հետ կապված, որ այն կարող է ի վնաս լինել, իմ ասածը, անկասկած, վերաբերվում էր մասնավորապես այս գործակցության մեջ Հայաստանի Հանրապետության մասնակցությանը և ընդհանուր առմամբ՝ նաև մյուս ձևաչափերին»:
    
     Հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է ինքը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել, որ սխալ է Եվրամիությունն ու Եվրասիական միությունն իրար հակադրելը, երբ հենց ԵՄ-ն ասում է, որ դրանք անհամատեղելի են, ինչին ի պատասխան՝ ԲՀԿ-ական պատգամավորն ասաց․ «Ես բազմաթիվ միջազգային ձևաչափերում միշտ հայտնել եմ իմ զարմանքը, թե որևէ միջպետական միավորում ի՞նչ պատճառով է իրեն իրավունք վերապահում սահմանափակել Հայաստանի Հանրապետության ենթադրյալ միջպետական հարաբերությունները՝ ներկայիս կամ ապագայի հետ կապված, երկրորդ՝ հիմնավորումներն ինձ համար առնվազն բավարար չեն: Համենայնդեպս, Եվրասիական միության՝ որպես միության մասին խոսելն այս պահին տեղին չէ, բայց Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտին մասնակցությունն ինձ անձամբ, որպես հայաստանյան կողմի պատվիրակի, որևէ կերպ չի ցուցադրել որևէ հակասություն, հակադրում, խնդիր և պրոբլեմ եվրոպական կողմերի հետ»:
    
     Հարցին՝ խնդիրն ուրեմն Եվրամիությո՞ւնն է, որ թույլ չի տալիս համադրել, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ կա խնդիր, ըստ իս՝ կա բանակցությունների անհրաժեշտություն, և հուսով եմ՝ ամեն բան կհարթվի»:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4265 | 0 | 0
Facebook