Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

GOR Mkhitaryan
Հեղինակ`
GOR Mkhitaryan
12:22, ուրբաթ, 14 հունիսի, 2013 թ.
Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները
     Իրանում այսօր մեկնարկել է 11-րդ նախագահական ընտրությունները, որոնց արդյունքների հիման վրա կընտրվի երկրի գործադիր իշխանության 7-րդ ղեկավարը:
     Նախօրեին Իրանում հայտարարվել էր «լռության օր», ինչպես նաև արգելվել որևէ քաղաքական քարոզչություն անելը։
     Առավոտյան ժամը 7.30-ին բացվել են ընտրատեղամասերը, որոնք փակվելու են 17.30-ին: Իրանի 75 մլն բնակիչներից ընտրական իրավունք ունի 50.5 մլն-ը, որից 1.6 մլն-ն առաջին անգամ է մասնակցելու նախագահական ընտրություններին։

RBC-ի փոխանցմամբ` Իրանի նախագահի պաշտոնին հավակնում է 6 թեկնածու, իսկ ընտրություններում ֆավորիտներն են համարվում` իրանական միջուկային ծրագրի շուրջ գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլին, Թեհրանի քաղաքապետ Բագեր Ղալիբաֆը և նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայեթին:
     Իրանցի փորձագետները ենթադրում են, որ պայքարը նախագահական աթոռի համար կծավալվի բարեփոխումների կողմնակից Ռուհանիի ու պահպանողական թեկնածուներից մեկի միջև։ Մասնագետների կարծիքով՝ նրանցից ոչ մեկին չի հաջողվի 50%-ից ավելի ձայն հավաքել, և հարկ է ակնկալել ընտրությունների 2-րդ փուլ։

Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի մասնակցում ընտրություններին, քանի որ նա արդեն 2 անգամ անընդմեջ զբաղեցրել է այդ պաշտոնը:
     Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին կոչ է արել բնակչությանը մասնակցել ընտրություններում:
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2870 | 0 | 0
Facebook