Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵԱԿ-ը դատապարտում է մերօրյա ցեղասպանությունը

01:40, շաբաթ, 25 մայիսի, 2013 թ.
ԵԱԿ-ը դատապարտում է մերօրյա ցեղասպանությունը
     Հայաստանում հաճախ է խոսվում ցեղասպանության, նրա հետեւանքների մասին: Բայց այսօր, մենք բացառում ենք բռնությունը, քանզի ձեւավորված կարծրատիպ է, մտածել, որ այս 21-րդ դարում ցեղասպանությունը անհնար է: Սակայն ցեղասպանությունը իրականանում է հենց այն ժամանակ, երբ ուժեղ կողմի համար անընդունելի է լինում «թույլ» կողմի գոյությունը:
     Քչերին է հայտնի որ Իրաքում ՝ եզդիների պատմական բնօրրանում ցայսօր ազգային կրոնական հողի վրա տեղի է ունենում ցեղասպանություն: Եզդիները զանգվածային սպանդի են ենթարկվում զուտ նրա համար, որ եզդի են: Հատկանշական է այն հանգամանքը, որ ոչ մի պատիժ չի նախատեսվում եզդիների նկատմամբ կատարված բռնության, նույնիսկ սպանելու համար: Ավելին, Իրաքում եզդիները նույնիսկ դատարանում ձայնի իրավունք չունեն: Եզդիների զանգվածային կոտորածները հիմնականում իրականացնում են բահավիական ուսմունքի վրա հիմնված ռադիկալ իսլամիստները, որոնց խմբավորումներից է Ալ Քայիդան: Ծայրահեղական իսլամիստների խմբավորումների մեջ առկա են ինպես արաբներ, այնպես էլ քրդեր: Ցայսօր Իրաքում ազգային հողի վրա սպանվել է 23մլն եզդի եւ կոտորածները շարունակվում են մինչ օրս:
     Եզդիների Ազգային Կոմիտեն դատապարտում է Իրաքում բնակվող եզդիների ցեղասպանությունը ՝ կոչ անելով միջազգային ատյաններին հիմնվելով միջազգային նորմերի վրա պաշտպանել Իրաքի եզդիների կյանքի եւ ազատ դավանանքի իրավունքը, եւ պաշտպանել նրանց իրենց իսկ սեփական բնօրրանում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4171 | 0 | 0
Facebook