Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Օգնություն

Ծանուցումներ բաժնում ցուցադրվում են Ձեր էջին, հրապարակումներին, գործողություններին վերաբերող բոլոր ծանուցումները, որոնք կատարվում են այլ օգտատերերի կամ մոդերատորի կողմից:

Իմ թերթը բաժնում ցուցադրվում է այն Խոսնակների հրապարակումները, որոնց բաժանորդագրվել եք:

Բոլոր գրառումները բաժնում ցուցադրվում է Ձեր բոլոր նյութեր: Այստեղ կարող եք տեսնել նաև նյութերի կարգավիճակը (հրապարակված, չհրապարակված, այլ), դրանց դիտումների, հավանողների, չհավանողների, կարծիքներ հայտնողների թիվը:

Հոդվածներ բաժնում ցուցադրվում են Ձեր հրապարակած և դեռ չհրապարակված հոդվածները, դրանց կատարման ամսաթիվը, ժամը, կարգավիճակը և այլն:

Հոդված ավելացնելու համար անհրաժեշտ է`
1. անձնական էջում սեղմել Ավելացնել հոդված գրառումը,
2. գրել Վերնագիր,
3. կցել Նյութի գլխավոր նկարը,
4. գրել կամ տեղադրել Տեքստ: Տեքստը պետք է լինի միայն Unicode (տեքստում կարող եք փոփոխել տառերի ձևը բոլդ, իտալիկ, այլ, կցել վեբ հասցե, այլն):
5. լրացնել Նյութի աղբյուր (եթե նյութը վերցված է այլ աղբյուրից),
6. հոդվածին լրացուցիչ նկարներ կցելու համար անհրաժեշտ է սեղմել Պահպանել, այնուհետև հոդվածի ստորին հատվածում կտեսնեք Լրացուցիչ նկարներ կամ տեսանյութ ավելացնելու համար սեղմե՛ք այստեղ,
7. Նկարներն ավելացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել Պահպանել,
8. Նախադիտումից հետո անհրաժեշտ է նշել Ստուգված է դաշտը և Հրապարակել, որից հետո հոդվածը կցուցադրվի ընթերցողին:

Ֆոտո/վիդեոշարք բաժնում ցուցադրվում են Ձեր հրապարակած և դեռևս չհրապարակած ֆոտո/վիդեոշարքերը, դրանց կատարման ամսաթիվը, ժամը և կարգավիճակը: Այստեղ կարող եք տեսնել նաև դրանց կարգավիճակը:

Ֆոտո/վիդեոշարք ավելացնելու համար անհրաժեշտ է`
1. անձնական էջում սեղմել Ֆոտո/վիդեոշարք գրառումը,
2. Գրել Վերնագիրը,
3. Կցել Գլխավոր նկարը,
4. Գրել կամ տեղադրել Տեքստը: Տեքստը պետք է լինի միայն Unicode (տեքստում չեք կարող եք փոփոխել տառերի ձևը բոլդ, իտալիկ, այլ, կցել վեբ հասցեներ և այլն):
5. Լրացնել Նյութի աղբյուր (եթե լուսանկարներն ու տեսահոլովակները վերցված են այլ աղբյուրից),
6. Լրացուցիչ նկարներ կցելու համար անհրաժեշտ է սեղմել Պահպանել, այնուհետև ստորին հատվածում կտեսնեք Լրացուցիչ նկարներ կամ տեսանյութ ավելացնելու համար սեղմե՛ք այստեղ,
7. Նկարներն ավելացնելուց հետո սեղմել Պահպանել,
8. Նախադիտումից հետո անհրաժեշտ է նշել Ստուգված է դաշտը և սեղմել Հրապարակել, որից հետո ֆոտո/վիդեոշարքը կցուցադրվի ընթերցողին:

Տվյալներ բաժնում ցուցադրվում է Ձեր/կազմակերպության տվյալները:
Տվյալների խմբագրում բաժնում կարող եք խմբագրել էջի կարգավիճակը, անձնական տվյալները, գաղտնաբառը, այլ:

Իմ առաջխաղացումները բաժնում ցուցադրվում է Ձեր առաջխաղացրած բոլոր նյութերի մասին ամբողջական տեղեկատվությունը: Այստեղ դուք կարող եք տեսնել առաջծաղացված նյութի տվյալները, գնված տարածքը, ցուցադրումները, վճարված գումարը, սեղմումները, կարգավիճակը, ինչպես նաև գրաֆիկական պատկերը: Բացի այդ Դուք կարող եք ներբեռնել տվյալ տեղեկատվությունը` jpg., pdf., svg,, png. տարբերակներով:

Նոր առաջխաղացում բաժնում Դուք կարող եք սկսել նոր նյութի առաջխաղացում: Ի դեպ, Դուք կարող եք առաջխաղացնել ինչպես Ձեր, այնպես էլ ցանկացած այլ հեղինակի նյութ:

Իմ գովազդները բաժնում ցուցադրվում է Ձեր գովազդների մասին ամբողջական տեղեկատվությունը: Այստեղ դուք կարող եք տեսնել գովազդի տվյալները, գնված տարածքը, ցուցադրումները, վճարված գումարը, սեղմումները, կարգավիճակը, ինչպես նաև գրաֆիկական պատկերը: Բացի այդ Դուք կարող եք ներբեռնել տվյալ տեղեկատվությունը` jpg., pdf., svg,, png. տարբերակներով:

Տեղադրել գովազդ բաժնում Դուք կարող եք սկսել նոր գովազդի տեղադրում: Գովազդները պետք է տեղադրվեն ըստ ցուցումների, նշված չափերով և .jpg, .jpeg, .gif, .png, .swf. ֆորմատներով:

Ես(մենք) բաժանորդագրված եմ բաժնում կարող եք տեսնել Մամուլի խոսնակներին, որոնց բաժանորդագրվել եք:
Այլ Խոսնակների բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է սեղմել Բաժանորդագրվել սեղմակը:
Բաժանորդագրությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչը պահել Բաժանորդագրված եք կոճակին: Այն կփոխի գույնը կանաչից կարմիր և կցուցադրվի Չեղյալ, որը սեղմելով կդադարեցնեք բաժանորդագրումը, որից հետո, այլևս չեք ստանա տվյալ Խոսնակի նյութերը ձեր թերթում:

Ինձ(մեզ) բաժանորդագրված են բաժնում կարող եք տեսնել այն Մամուլի խոսնակներին, որոնք բաժանորդագրվել են Ձեզ:

Վարկանիշը ձևավորվում է Խոսնակի գործունեության մի շարք բաղադրիչներից: Օրինակ` նյութերի քանակ, այցելություններ, կայքում անցկացրած ժամանակ, այլ նյութերի ընթերցում, սեփական նյութերը սոցցանցերում տարածում, սեփական նյութերի հավանումների, չհավանումների աստիճան նյութերի դիտումներ, այլ: Այս ամբողջությունը կազմում է բանաձև, որի հիման վրա համակարգը հաշվարկում է Խոսնակի վարկանիշը:

Իրական պրոֆիլը կարգավիճակ է, որը հաստատում է, որ տվյալ էջի գրանցողն իրապես հանդիսանում է տվյալ անհատը կամ կազմակերպությունը: Իրական պրոֆիլ ունեցող Խոսնակների նյութեը տարածվում են ավելի շատ ընթերցողների շրջանում և «Մամուլի խոսնակ» նախագծի սոցկայքերի պաշտոնական էջերում: Իրական պրոֆիլով հանդես գալու համար անհրաժեշտ է գրանցել իրական տվյալներ, տեղադրել իրական նկար/լոգո, կոնտակտային տվյալներ (կապ հաստատելու համար) և կցել սոցցանցերի անձնական/կազմակերպության էջերը: Այս տվյալների առկայության դեպքում միայն, մեր աշխատակիցները կապ կհաստատեն Ձեզ հետ և կիրականացնեն Ձեր էջի ճշգրտումը, որիից հետո Ձեր էջի նկարի/լոգոյի մոտ կհայտնվի հաստատող կանաչ նշան:

Ինչպե՞ս ավելացնել խոսնակի վարկանիշը
Մամուլի խոսնակի Ձեր էջի վարկանիշը կավելանա, եթե հետևեք մեր խորհուրդներին:

Տվյալներ - Խոսնակի տվյալներ բաժնում անհրաժեշտ է լրացնել իրական,լիարժեք տվյալներ, նկար(կամ լոգոտիպ), սոցցանցերի Ձեր էջերի ճանապարհները: Այս կերպ Դուք հավաստում եք, որ անկաշկանդ եք հրապարակումներում, պատրաստակամ պատասխանել ընթերցողին և ընդդիմախոսներին:
Մեր համակարգը խրախուսում է այդ գործոնը և տրամադրում է վարկանիշային հավելյալ միավորներ:

Այցելում/թերթում/ժամանակ
- Անհրաժեշտ է, որպեսզի Դուք հաճախակի այցելեք MAMUL.am, Մամուլի խոսնակ կամ m.mamul.am: Ընդ որում, անհրաժեշտ է, որ Դուք նախ մուտք գործեք Ձեր խոսնակ: Այդ դեպքում միայն մեր համակարգը կճանաչի Ձեզ և կհաշվարկի այցելումները, թերթված էջերը, կայքերում անցկացրած ժամանակը և այլն:
Մեր համակարգը խրախուսում է այդ գործոնը և տրամադրում է վարկանիշային հավելյալ միավորներ:

Հրապարակում - Դուք պետք է հաճախակի տեղադրեք նյութեր, լուսանկարներ, տեսանյութեր: Դրանք անհրաժեշտ է տեղադրել ամբողջությամբ, իսկ եթե նյութն արտատպված է այլ աղբյուրից, ապա պարտադիր է նշել աղբյուրը և չխախտել հեղինակային իրավունքը:
Մեր համակարգը խրախուսում է այդ գործոնը և տրամադրում է վարկանիշային հավելյալ միավորներ:

Մեկնաբանում - Եղեք առավել ակտիվ: Արտահայտեք մտքեր և կարծիք մեկնաբանությունների դաշտում: Կարևոր է, որ Ձեր մեկնաբանությունները շարադրվեն գրագետ հայերեն, չլինի լատինատառ, չվիրավորեն այլոց: Ընդ որում, մեկնաբանություն գրելուց առաջ անհրաժեշտ է մուտք գործեք Ձեր խոսնակ: Միայն այդ դեպքում մեր համակարգը կճանաչի Ձեզ:
Շատ կարևոր է նաև այն հանգամանքը թե որքանով են մեկնաբանվում Ձեր հրապարակած նյութերը և որքանով է դրանց ընթերցողը բարձր գնահատական տալիս իր մեկնաբանություններով:
Մեր համակարգը խրախուսում է այդ գործոնը և տրամադրում է վարկանիշային հավելյալ միավորներ:

Հավանել - Առավել շատ ընթերցեք այլ խոսնակների հրապարակումները, հայտնեք ձեր կարծիքը «Հավանել» կամ «Չհավանել» գործիքներով: Չափազանց կարևոր է, որպեսզի Ձեր նյութերը ստանան շատ «Հավանել»: Դա հավաստի փաստ է առ այն, որ Ձեր հրապարակումները որակյալ են: Ընդ որում, «Հավանել» կամ «Չհավանել» սեղմելուց առաջ անհրաժեշտ է մուտք գործեք Ձեր խոսնակ: Միայն այդ դեպքում մեր համակարգը կճանաչի Ձեր գործողությունները:
Մեր համակարգը խրախուսում է այդ գործոնը և տրամադրում է վարկանիշային հավելյալ միավորներ:

Ցուցադրում/տարածում - Վարկանիշի բարձրացման չափազանց կարևոր բաղադրիչ է Ձեր նյութերի ընթերցվածությունը: Դա ցուցադրվում է ցանկացած նյութի ստորին հատվածում: Պետք է ձգտել նյութի ընթերցումների ավելացմանը, քանի որ այդ պարագայում այն կարող է հայտնվել ամենաընթերցված նյութերի բաժնում և 7 օր շարունակ ցուցադրվել կայքի ամենադիտվող հատվածում: Դա իր հերթին նպաստում է նյութի առավել ընթերցմանն ու վարկանիշի բարձրացմանը:
Բացի այդ, նյութերի ավելի շատ ընթերցման կարելի է հասնել դրանց տարածմամբ` սոցցանցերում, խմբերում, այլ: Կարևոր է նաև այն, որ նյութերի տարածմանը նպաստեն ու աջակցեն նաև Ձեր ընկերները: Դա նպաստում է նյութերի առավելագույն ընթերցմանը, որի արդյունքում Դուք ստանում եք առավելագույն դիտումներ, ինչն իր հերթին բերում է հավելյալ միավորներ:

Բաժանորդագրում - Արագ ճանաչվելու, ընթերցողներ, լսարան ձեռք բերելու համար անհրաժեշտ է, որպեսզի բաժանորդագրվեք այլ Խոսնակների և բաժանորդագրվեն Ձեզ: Որքան շատ են Ձեզ բաժանորդագրվողները, այնքան ավելանում է ձեր նյութերի ցուցադրման ու ընթերցում, որն էլ բերում է հավելյալ միավորներ և վարկանիշի ավելացման համար:
Չափազանց կարևոր է, որ Ձեր հրապարակումները չանհանգստացնեն Ձեզ բաժանորդագրված խոսնակներին, և վերջիններս չհեռացնեն Ձեզ բաժանորդագրումների ցանկից: Դա բացասաբար կանդրադառնա Ձեր վարկանիշային միավորի վրա:

Հրավիրում - Վարկանիշի բարձրացման կարևորագույն բաղադրիչ է, թե որքանով եք ներգրավում Ձեր մտերիմներին Մամուլի խոսնակ: Կարևոր է, որպեսզի Մամուլի խոսնակ հրավիրեք շատ ընկերների ու կազմակերպությունների: Ընդ որում չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ Դուք և Ձեր մտերիմները բաժանորդագրվեք(հավանեք) ՄԱՄՈՒԼ.am-ի, Մամուլի խոսնակի և Ձեր խոսնաքի էջի պաշտոնական էջերը սոցիալական ցանցերում: Այդ հանգամանքը նպաստում է Ձեր նյութերի առավել տարածմանն ու ընթերցմանը:
Մեր համակարգը խրախուսում է այդ գործոնը և տրամադրում է վարկանիշային հավելյալ միավորներ:

Գովազդի դիտում - Մենք հավելյալ միավորներ ենք ընձեռում այն խոսնակներին, ովքեր հետաքրքրվում են մեր գովազդատուների ծառայություններով: Դա նշանակում է, որ ՄԱՄՈՒԼ.am, Մամուլի խոսնակ բաժիններում ցուցադրվող գովազդային բաներներով գովազդատուների կայքեր անցնելը խրախուսվում է հավելյալ միավորներով, որը վերածվում է վարկանիշային միավորի: Ընդ որում, գովազդի բաներին սեղմելուց առաջ անհրաժեշտ է մուտք գործեք Ձեր խոսնակ:

Վարկանիշի աճման ընթացքը - Պետք է հիշել, որ վարկանիշն ավելանում ե վերոնշյալ և մի շարք այլ գործոնների արդյունքում և որ դա տեղի չի կարող ունենալ շատ արագ: Տվյալների հավաքագրումը, վերլուծումն ու վարկանիշավորումը կատարվում է ծրագրային լուծումներով, սակայն ոչ ակնթարթորեն: Ուստի պետք է լինել համբերատար և հետևել մեր խորհուրդների համաձայն:

Իրական պրոֆիլը կարգավիճակ է, որը հաստատում է, որ տվյալ էջի գրանցողն իրապես հանդիսանում է տվյալ անհատը կամ կազմակերպությունը: Իրական պրոֆիլ ունեցող Խոսնակների նյութեը տարածվում են ավելի շատ ընթերցողների շրջանում: Իրական պրոֆիլով հանդես գալու համար անհրաժեշտ է գրանցել իրական տվյալներ, տեղադրել իրական նկար/լոգո, կոնտակտային տվյալներ (կապ հաստատելու համար) և կցել սոցցանցերի անձնական/կազմակերպության էջերը:

Ի՞նչը կնվազեցնի խոսնակի վարկանիշը
Մամուլի խոսնակի վարկանիշը կնվազի, եթե չհետևեք մեր խորհուրդներին:

Տվյալներ - Կեղծ, թերի, սխալներով, սոցցանցեր տանող ճանապարհները սխալ լրացված անձնական տվյալները:

Հրապարակում - Տառասխալներով, ուղղագրական սխալներով, հայերեն տեքստերը լատինատառ գրվող նյութեր, անորակ, ինչպես նաև էթիկայի կանոններից դուրս, պոռնոգրաֆիկ լուսանկարներ, տեսանյութեր, նյութերի մասնակի տեղադրում, առանց հղման, կամ ստիպողաբար այլ կայք տեղափոխող, կեղծ, թյուրիմացության մեջ գցող վերնագրերով նյութեր: Դրանք անհրաժեշտ է տեղադրել ամբողջությամբ, իսկ եթե նյութն արտատպված է այլ աղբյուրից, ապա պարտադիր կատարել ակտիվ հղում աղբյուրին:

Մեկնաբանում - անպարկեշտ մեկնաբանությունների գրառում:

Հավանել - նյութերի «Չհավանել»-ների առավելություն:

Բաժանորդագրում - Ձեզ բաժանորդագրվածների նվազում:

Մոդերատոր - մոդերատորի նախազգուշացումների անտեսում (սա կարող է բերել նաև Խոսնակի էջի բլոկավորման):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մամուլի խոսնակի սոցցանցերի պաշտոնական էջերում տարածվում են միայն այն խոսնակների նյութերը, որոնք հանդիսանում են Իրական պրոֆիլ: