Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

20:00, pazar, 20 оcak, 2019
ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ
     Լուսնի ժապավենները պառկել են ցանկապատին.
     Լուսնի թափանցիկ կրծկալը լողում է ամպերի մեջ:
     Լուսնի գիշերային ծիծաղը թռչկոտում է քաղաքների վրա.-
     Երազանքներով ծանրաբեռ՝
     Նա դուրս է լողում տանից
     Ուղիղ գիշերվա մեջ՝
     Նրան կանչում են՝ աստղերի կայծկլտումը,
     Գիշերվա լռությունը.
     Նրան կանչում են...
     (Լուսինը շողերը կապել է տերեւներին
     Եվ մահվան պես քաշում է փողոցների վրա),
    
     Խշշյունն անպատմելի, ծկլթացող տենդը,
     Ծղրիդների ճռռոցն անհայրենիք,
     Սպիտակ մարմնի մեջ լողացող սեւ աչքերը.
     Սպիտակ մարմնի մեջ՝ կանացի ժարգոնը կարմիր,
     Լուսնի դագաղի մեջ խաչվող ցանկությունը
     Նրան կանչում ենք մենք,
     Որ մեր ուղեղների անջրանցիկ տապին գամենք:
    
     Օ՜, խեղդելու մոլուցք,
     Մենք քեզ հագցրել ենք մեր ձեռքերին.
     Եվ լուռ ծիծաղում ենք
     Ամենուր եւ ամեն տեղ ծնվողների վրա.
     Օ, խեղդելու մոլուցք,
     Մենք քեզ դուրս քաշեցինք մեռած աստվածների աճյուններից.-
     Եվ լուռ ծիծաղում ենք
     Ամենուր եւ ամեն տեղ ծնվողների վրա:
    
     Նրանք կանչում ենք մենք,
     Որ մեր գրպաններից
     Վաղը խաչված ոսկե Քրիստոսներ հանենք.
     Հանենք, ժամանակի անփույթ դեմքի վրա
     Մի բուռ արյամբ օծված իմաստություն ցանենք:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5330 | 0 | 0
Facebook