Նախկինում Ամանորի սեղանի պարտադիր ուտեստն էր «Պասուց տոլման», որի բաղադրատոմսը մինչև մեր օրերը պահպանվել է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Այն պատրաստել ու պատրաստում են լոբով, ոսպով ու սիսեռով։ Այն ժամանակ հայերը հավատում էին, որ աստվածներին ձավարեղեն ու լոբազգիներ զոհաբերելով` իրենք կստանան աստվածների օրհնությունը, իսկ մյուս տարվա բերքն անպայման առատ ու որակյալ կլինի։
Յուրաքանչյուր սեղան պետք է զարդարված լիներ լոբով և ավելուկով աղցանով ու մեկ այլ յուրահատուկ ուտեստով` Կճեխաշով (ապուր կուժի մեջ) ։ Կճեխաշը տարբեր հատիկներից պատրաստված կերակուր է։ Այն Ամանորի գիշերը դնում էին թոնրի մեջ և առավոտյան լցնում ամանների մեջ։ Մատուցում էին տապակած սոխով կամ կարագով:
նախկինում որպես նվեր տանում էին Անուշապուր անունով քաղցրեղենը, որը նույնպես պատրաստվում է ցորենով, չրերով և մեղրով։ Այսօր կարելի է այս ուտեստի տարբեր տեսակները հանդիպել։ Դրա մեջ ավելացնում են համեմունք կամ թթի ու խաղողի հյութ։