Ահա այս տարբերակներն են դարձել վեճի առարկա։
Ֆլորենցիացի վաճառական Դել Ջոկոնդոյի կինը,
Եկատերինա Սֆորցան,
Իզաբելլա դ’Էստեն,
Պարզապես կատարյալ մի կին,
Երիտասարդ տղա կանացի հագուստով,
Հեղինակի` Լեոնարդո դա Վինչիի ինքնանկարը
Տարեկան 8 միլիոնից ավելի այցելու է ժամանում Լուվրի թանգարան` հիանալու Մոնա Լիզայի առեղծվածային ժպիտով: Զարմանալի է, բայց Լուվրի միակ նկարը, որն ապահովագրված չէ, դա հենց «Մոնա Լիզան» է: Ինչպես ասում են Լուվրում` «Որովհետև ՆԱ անգին է»: Սակայն որոշ հաշվարկներով նկարը գնահատվում է մեկ միլիարդ դոլլար:
Ամստերդամի համալսարանի աշխատակիցներն անց են կացրել զգացմունքների ուսումնասիրություն, որն արտահայտել է Մոնա Լիզան: Պարզվել է, որ 83% հավանականությամբ նա ունի դեմքի երջանիկ արտահայտություն, 9%-ով` ինչ-որ բանի հանդեպ զզվանք է զգում, 6%-ով` վախեցած է, իսկ 2%-ով` զայրացած:
Գրանցվել է «Մոնա Լիզա» նկարի վրա հարձակման մի շարք դեպքեր: Առաջին փորձը կատարվել է 1956թ.` նկարի վրա թթու են լցրել, նույն տարում նաև քար են նետել, իսկ 1974թ. Տոկիոյում շփել են ներկով: Քարի հարվածից հետո Մոնա Լիզայի ձախ արմունկի վրա մնացել է թույլ նշմարվող նշան: Իսկ աչքի անկյունում փոքր բիծն առաջացել է ջրի ազդեցության տակ լաքի ծածկույթի վնասումից: Դա հավանաբար տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ նկարը կախված է եղել Նապոլեոնի լոգարանում։
1911 թ. օգոստոսի 21-ին «Մոնա Լիզային» առևանգեցին Լուվրից: Գլխավոր կասկածյալը Պաբլո Պիկասոն էր, ով կարծում էր, որ վաղ ժամանակների նկարիչները Կուբիզմի առաջամարտիկներն են, իսկ թանգարաններն արվեստի գերեզմաններ են, որոնք թաքցնում են արվեստն իրական կյանքից: Սակայն գողությունն իրականում կատարել էր Լուվրի աշխատակից, հայելիների իտալացի վարպետ Վինչենցո Պերուջան: Ոչ ոք այդպես էլ չէր բացահայտի նրան, եթե երկու տարի անց իտալական Ուֆֆիցի պատկերասրահին չառաջարկեր ձեռք բերել Ջոկոնդային` ընդամենը 500, 000 լիր գումարով:
Ժամանակը և վերականգնման աշխատանքները թողել են իրենց կործանարար ազդեցությունը: Այն, ինչ տեսնում ենք այսօր, զգալիորեն տարբերվում է բնօրինակից: Ժամանակի ընթացքում նկարը որոշակիորեն գունազրկվել է, մի շարք մասեր դարձել են թափանցիկ: Գերժամանակակից տեխնոլոգիաներով կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեզ հայտնի դիմանկարի տակ առկա է նաև երեք սկզբնական տարբերակ և ներկա պատկերին հակառակ` Մոնա Լիզան ունեցել է հոնքեր ու թարթիչներ: Ըստ որոշ տվյալների, նկարիչը գրեթե 12 տարի ծախսել է միայն Մոնա Լիզայի շուրթերը նկարելու վրա: