Նինա Սիմոն․Յունիս Քեթլին Ուեյմոն,
Մեր էջը շարունակում է ծանոթացնել հայտնի մարդկանց հետ և ներկայացնել նրանց գործերը․․․ Սիմոնը ծնվել է Հյուսիսային Կարոլինա նահանգում։ Նրան հաջողվել է կրթություն ստանալ նյույորքյան Juilliard School of Music քոլեջում, որն այդ ժամանակ հեղինակավոր էր համարվում։ 1953 թվականին Ատլանտիկ Սիթիի գիշերային ակումբներում սկսելով դաշնակահարի կարիերան՝ նա վերցրեց իր սիրելի դերասանուհու՝ Սիմոնա Սինյորեի անունը որպես իր մականուն։ 1960-ականների սկզբում նա կազմեց Դյուկ Էլինգթոնի ստեղծագործությունների հավաքածուն՝ բլյուզային բալլադներ Բրոդվեյի մյուզիքլներից։ Սիմոնը համերգների ժամանակ հանդես էր գալիս ոչ միայն իբրև հարուստ և խորը վոկալ ունեցող երգչուհի, այլև որպես դաշնակահարուհի, պարուհի և դերասանուհի։ 1965 թվականին թողարկվեց ամենահաջողակ ձայնասկավառակը՝ «I Put a Spell on You» անվամբ, որի մեջ մտան այնպիսի երգեր, ինչպիսիք են «I Put a Spell on You» –ն (հեղինակ՝ Սքրիմին Ջեյ Հոքինս), «Feeling Good» –ը և «Ne me quitte pas» –ն։ 1966 թվականին թողարկվեց հաջորդ ձայնասկավառակը՝ «Wild is the Wind»: Սրա ձայնագրությունները ավելի շատ փոփ սոուլ ոճի էին, և որոշ քննադատներ նրան սկսեցին անվանել սոուլի քրմուհի։ Նինո Սիմոնը անձնապես ծանոթ էր Մարտին Լյութեր Քինգի՝ սևամորթ ամերիկացիների իրավունքների պաշտպանի հետ։ Քաղաքացիական իրավունքի համար պայքար մղող մեկ այլ ակտիվիստի՝ Մեդգար Էվերսի սպանությունից, ինչպես նաև չորս սևամորթ երեխաների սպանությունից հետո ստեղծվեց «Mississippi Goddam» ստեղծագործությունը[2][3]: Նույն թեմային են վերաբերում այնպիսի երգեր, ինչպիսիք են «Pirate Jenny» –ն, Ժակ Բրելի «Ne me quitte pas» երգի քավեր տարբերակը, որոնք արդեն դասական են դարձել։ 1968 թվականին նա թողարկեց «Ain’t *** No» սինգլը՝ «Մազեր» մյուզիքլից։ Այդ ժամանակ մամուլը քննարկում էր երգչուհու արտառոց վարքը բեմի վրա։ Նրա երգացանկից շատ երգեր հետագայում կատարել և կատարում են բազում այլ երգիչներ։ Օրինակ, «Don’t Let Me Be Misunderstood» երգը կատարում է «The Animals» ռոք խումբը։ Նրա կատարմամբ հայտնի «The House of the Rising Sun» երգը նույնպես «The Animals» –ի տարբերակով վերածվել է հիթի։ «I Put a Spell on You» երգը մեծ ազդեցություն է թողել «The Beatles» խմբի «Michelle» երգի վոկալ մասի վրա։ 1960-ականների վերջի ձայնասկավառակները այդքան էկլեկտիկ և անկանխատեսելի չէին, որքան նախկինները։ 1970 թվականին Սիմոնը հայտարարեց այն մասին, որ հիասթափված է ամերիկյան շոու բիզնեսից և հեռացավ Բարբադոս: Կյանքի մնացած մասը անցկացրեց Ֆրանսիայում: 1970–ից մինչև 1978 թվականը նա պատրաստեց յոթ ստուդիական աշխատանք, երգերի հավաքածու՝ իր սեփական նվագակցությամբ։ Երկար դադարից հետո՝ 1993 թվականինթողարկվեց նրա վերջին ձայնասկավառակը՝ «A Single Woman» [4]: Կյանքի վերջին տարիներին Նինա Սիմոնը տառապում էր կրծքագեղձի քաղցկեղից, ինչի արդյունքում և նա մահացավ 2003 թվականի ապրիլի 21–ին[5]: Նա մահացել էր քնի մեջ իր տանը՝ Ֆրանսիայի հարավում գտնվող Կարի լե Ռուեի իր բնակարանում, 70 տարեկան հասակում։ Իր ողջ կարիերայի ընթացքում Նինա Սիմոնը թողարկել է 170 ստուդիական և համերգային ձայնասկավառակ ու սինգլ, կատարել է ավելի քան 320 երգ։ |
Abone ol ve malalelerin yayınla: