Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

ՆԻԿՈԼԸ, ԼԵՎՈՆ ՏԵՐ - ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՈՒ ՄԱՐՏԻ 1 - Ը

23:42, salı, 04 eylül, 2018
ՆԻԿՈԼԸ, ԼԵՎՈՆ ՏԵՐ - ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՈՒ ՄԱՐՏԻ 1 - Ը

Լեվոնին թե ով բզեց, թե ինքը իրանով բզվեց, չեղած խիղճը ՝՝արթնացավ՝՝, թե ոնց, բայց քաղաքական բեմահարթակին հայտնվեց 2007 թվականի վերջին ու 2008 - ի սկզբներին: Իրա գալուստը նշանավորվեց Արմենիա Մարիոթ հյուրանոցում ելույթով, որը սկսվում էր. ՝՝Վերից վար կոռումպացված՝՝ բառերով, կարծես թե իրա չմո - լիբերալ կառավարման ժամանակ սաղ լավ էր... Ի դեպ, նույն՝ Արմենիա Մարիոթ հյուրանոցում, 2018 թվականի ապրիլին հանդիպեցին սերժական սցենարի համաձայն նաև Նիկոլն ու Սերժը որ մի ուրիշ դեմոկրատական թատրոն խաղան լրատվամիջոցներով աշխարհի ու սեփական ամբոխի առաջ:

Հայտնվելով, Լևոնը իրա հրավիրած միտինգներից մեկում բաց հայտարարեց, որ նպատակ չունի ընտրվելուց երկար ժամանակով զբաղացնել աթոռը: Հերիք կլնի իրան երեք տարին, որ իրա ասած կոռումպացված համակարգը փոխի ու հեռանա: Բայց ինքը ովա՞ որ համակարգ փոխի... Իրա ասած կոռումպացված համակարգը ու թալանը հենց ի՛նքն էր հիմնել: Ուրեմն, մնումա մենակ մտածել, որ ինքը ուրիշ նպատակներով էր գալիս իշխանության: Լևոնը արտաքին քաղաքական կյանքին վերաբերող կարևորագույն՝ Ղարաբաղի հարցի հետ կապված, ընդհանուր առմամբ զիջողական դիրքորոշում ուներ ու մինչև հիմա էլ ունի: Ուրեմն կարելիյա իրավացիորեն կասկածել, որ Լևոնը գալիս էր բացառապես Ղարաբաղի հարցի կարգավորման հետ կապված անելիքներով: Լևոնը ուզում էր իրա ասած ձևով կարգավորեր Ղարաբաղի հարցը, բայց դրա համար իշխանություն էր պետք իրան:

Լևոնը լավ էլ հասկանում էր, որ իշխանության լծակների տիրապետող Ռոբերտը պտի օգտվի դրանցից ու իրա անլեգալ միտինգները պտի ուժով ցրվեն: Հետևաբար, իրա կողմից մարդկանց Ազատության հրապարակում պահելը ուղղակի պրովոկացիա էր գործող իշխանության դեմ: Լևոնին մարտի մեկ՝ արուն էր պետք ու ինքը այդպիսով տացավ էդ արունը: Իրա նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի հետ ունեցած հեռախոսային ձայնագրության մեջ Լևոնը ասումա. ՝՝Էդա, Ալիկ ջան, ուրիշ ձև չկա՝՝: Ինչ չափով որ նախագահի անձեռնմխելիության սահմանադրական հոդվածը վերաբերում էր գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նույն չափով վերաբերում էր նաև իրան՝ Լևոնին: Օգտվելով դրանից, Լևոնը գնաց մինչև վերջ՝ մինչև փողոցային սադրանքներ ու բախումներ: Այլապես, եթե նման իրավական երաշխիք գոյություն չունենար, Լևոնը ո՛չ մի կերպ իրա բնից դուրս էկողը չէր:

Նկատենք, որ նախագահի անձեռնմխելիության մասին առաջին անգամ խոսվումա քոչարյանական 2005 թվականի խմբագրության Սահմանադրության մեջ, իսկ Լևոնը 1998 թվականից էր լքել նախագահի պաշտոնը:

Քոչարյանը մարտի 1 - ից դեռևս օրեր առաջ բաց հայտարարեց. ՝՝Սթափվեք, ազատեք հրապարակը, ՄԻ՛ ԴԱՌԵՔ ԳՈՐԾԻՔ ոմանց ձեռքերում՝՝: Ու էսքանից հետո փոխանակ Լևոնին, հակառակը, Քոչարյանին են մեղադրում են մարտի մեկի գործով սահմանադրական կարգ տապալելու մեջ...

Հայերի մեջ ամենից առաջ բռնաբարվումա ճշմարտությունը:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     04.09.2018

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6095 | 0 | 0
Facebook