Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Որքան վեհ են մեր նպատակները, նույնքան անսասան ու ամուր է մեր կամքը

21:42, pazartesi, 20 ağustos, 2018
Որքան վեհ են մեր նպատակները, նույնքան անսասան ու ամուր է մեր կամքը

Ես էլ մեկն եմ այն երիտասարդներից, ով փորձում է գտնել հաջողության իր բանաձևը և մոտիվացված լինելու ուրույն ճանապարհը: Երկար մտորումներից հետո, կարծեք թե գտել եմ հարցի վերաբերյալ իմ պատասխանները և ուզում եմ բոլորի հետ կիսվել իմ մտորումներով՝ ընթերցողիս նույնպես մտորելու կայծ տալու նպատակով:

21-րդ դարի տենդենցիոն հասկացությունն է «Մոտիվացիա» -ն։ Այս բառը հնչում է ամենուր, ամեն մեկի կողմից, ասում են, թե իրենք լիարժեք մոտիվացված են, ուժեղ են, կարող են ամեն ինչ անել, թեպետ ոչ բոլորն ունեն հստակ պատկերացում, թե ինչ է դա իրենից ներկայացնում, քանզի երբ մարդը գործնականում հանդիպում է խոչընդոտների, մնում փակուղու առաջ, մոռանում է իր՝ մոտիվացված լինելու մասին։

Ճիշտ է, ոմանց համար նյութականի առկայությունն է մոտիվացիայի նախապայմանն ու նախահիմքը, բայց իրականում, եթե ուզում ես առաջ շարժվել, ուզում ես ամեն մի վայրկյանդ, ամեն մի րոպեդ արդյունավետ տնօրինել, ապա դրա լավագույն տարբերակը այդ ամենը հանուն ինչ-որ մեկի կամ ինչ-որ նպատակի անելն է։ Եվ արդյունքում զանգվածային արգելքները կորցնում են իրենց ծանր կշիռը՝ դառնալով թեթև ու տանելի։


    

***
     Երազան՞ք, թե՞ նպատակ

Ես չեմ սիրում երազել՝ չնայած երիտասարդ եմ։
     Ինչո՞ւ երազեմ, եթե կարող եմ ստույգ նպատակներ դնել և հետևել դրանց իրագործմանը։ Ես սիրում եմ ռեալ նպատակներ դնել ու հասնել դրանց անպայմանորեն՝ ունենալով հստակ մշակված ուղեցույց։ Շատերի կարծիքով երազանքներ չունենալը անլիարժեքության արտահայտությունն է, այնինչ ըստ իս երազանքը մարդկանց համար իրականությունից հեռու փախչելու ինչ-որ ուղի և միջոց է։

Երազանքները, սովորաբար, մարդկանց դավաճանելու, չիրականանալու սովորություն ունեն, իսկ նպատակները… Նպատակները մարդու մտերիմ ու անդավաճան ընկերներն են․ ընկճված ու հուսահատ պահերին նրա նվիրյալը, ոգեշնչողը, հուսադրողը, անկրկնելի մոտիվատորը։ Մարդու մեծության մասին կարելի է կարծիք կազմել ըստ իր նպատակաների։ Որքան վեհ են մեր նպատակները, նույնքան անսասան ու ամուր է մեր կամքը։ Կոտրված պահերին ոչ ոք մեզ չի քաջալերում, այլ միայն մեր նպատակներն են շշնջում մեր ականջին՝ հիշեցնելով մեր երբեմնի գոյության ու առաքելության մասին։

Չկա ավելի լավ մոտիվատոր, քան նպատակը։ Հետամո՛ւտ եղեք ձեր նպատակներին։


    

***
     Հաղթանակ ու պարտություն

Մեզնից ամեն մեկս մենք ենք մեր հաղթանակների ու պարտությունների կերտողը: Ամեն անգամ պարտվելուց կամ պարտվողի զգացումն ունենալուց հետո փոթորկի ժամանակ ափ նետված նավակի կամ կայծակի ուժեղ հարվածից տապալված ծառի նմանվելու փոխարեն, ուղղակի մտածելակերպ է պետք փոխել:

Մարդկանց թվում է, թե հաղթանակն ու պարտությունը հակառակ արտահայտություններ են, բայց․․․

Պարտություն- հաղթանակ, հաղթանակ- պարտություն․ այս հաջորդականությունը մեզնից է կախված: Կրած պարտությունները, անկախ դրանց մեծ կամ փոքր լինելուց, պետք է ամրացնեն մեզ, կոփեն մեր կամքը։ Դրանք մեզ ոչ թե պետք է կոտրեն, այլ դառնան մեր հաղթանակների հիմքը, ու ամեն մի պարտության վրա պետք է կառուցենք մեր նոր հաղթանակը, որ ամենակայունն ու ամուրն է լինում։


     Հեղինակ՝ Լարիդա Ղազումյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5267 | 0 | 0
Facebook