ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԶՈՈՖԻԼՈՒԹՅՈՒՆ
«...Ցավն այն է, որ խիստ ես գաղտնամիտ ու լիովին կորցրել ես հավատդ մարդկանց նկատմամբ: Համաձայնիր, չի կարելի, չէ՞, մարդկային բոլոր հետաքրքրությունները շան հետ կապել: Խղճուկ է կյանքդ, իգեմոն...»: Մ. Ա. Բուլգակով, «Վարպետը և Մարգարիտան» Հանճարեղ գրող Բուլգակովից լավ հնարավոր չի ասել: Կարելիյա ընդամենը մի փոքր լրացնել, թե ինչի՛ չի կարելի կենդանիների իրավունքների մասին խոսալ: Բայց արի ու տես, որ Շվեդիայի նման երկրում աղվես, գայլ կամ եղնիկ սպանելու համար քրեական ավելի ծանր հոդվածա հասնում, քան որ հասնումա կին բռնաբարելու, կամ թեկուզ՝ մարդասպանության համար: Էսօր էդ կենդանասերների կողմից լայն քարոզարշավա սկսվել Հայաստանում, մի տեղ, որդեղ իրավացիորեն ու արդարացիորեն շան հետ սեղան չեն նստում ու պետքն էկած ժամանակ սեփական հայաթում պահվող շանը մահացու տփոց են տալիս, տուն մտած առնետին ու մկանը տեղնուտեղը սատկացնում են՝ ցույց տալու համար թե ո՛վա իրավիճակի, իրերի տերը, ու ով՝ շունը, ու թե ով՝ ում պետքա ծառայի: Հայաստան ներխուժած կենդանասերների համար մարդու իդեան հավասարվածա շան ու կատվի իդեային ու իրանք պատրաստ են նույնիսկ մի ամանից ճաշ ուտել հետները: Գուցեև սա հոգեբանորեն զոոֆիլության դրդող նախնական հոգեբանական վիճակա, միգուցե, չեմ կարող վստահաբար ասել, բայց մարդը չպե՛տքա զիջի իրա բանական առաջնայնության իրավոււնքը և ո՛չ մի կենդանուն: Կենդանիները պետքա դուրս գտնվեն իրավական կարգավորման ոլորտից, քանի որր էդ նույն կովին որպես կենդանի սպանում են սպանդանոցում, որ մնացած մարդկանց համար դառնա սովորական սպիտակուցի, օգտակար ու անհրաժեշտ վիտամինների աղբյուր: Ու քանի որ մարդը իրա բանականության գերազանցությունը ըսենց թե ընենց ցույցա տվել, որ ինքը հաղթածնա մնացած կենդանիների մեջ, ուրեմն մարդը բնական իրավունք ունի ցանկացած ձևով իշխելու կենդանական մնացած աշխարհին՝ սկսած կատուների, առնետների, մկների ու շների վրա փորձեր դնելուց: Էդ պատճառով, մենք՝ կենդանիներին բացառապես ուտելու և ոչ ուտելու տեսանկյուններից «սիրողներս», ճիշտ դասակարգողներս, հոգեբանորեն չենք կարողանում հարևանություն անել է՛ն եվրոպացու հետ, որի հետ ծանոթությունը, հարևանությունը ու կոնտակտը սահմանափակվումա բացառապես իրա շնիկի զբոսանքի ժամերին, քանի որ ստիպվածա օրը երեք անգամ սեփական երեխայից ավելի ուշադրություն հատկացնի ու հանի դուրս՝ շռցնելու: Էս դիրքորոշումը մարդկային առումով խիստ տհաճ ու վանողա: Կենդանասիրությունը մերժե՛ք, քանի որ դրանով անխուսափելիորեն ստորադասվումա մարդասիրությունը ու հոգեբանորեն մարդ տեսակին ձգտելու բնական հակումը: Պատահական չի, որ շվեդ տղամարդ հասարակայնության մեջ որպես սոցիալական բողոքի արտահայտություն տարածվածա մի արդարացի խանդով ու ցասումով լցված խոսք. «Էս երկրում տղամարդը կնգանից, էրեխուց - շնից հետո կիսումա երրորդ տեղը», ինչը միաժամանակ նշանակումա, որ կենդանասիրության պրոպագանդան ունի ֆեմինիստական արմատներ: |
Abone ol ve malalelerin yayınla: