Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ֆոմա (16+)

Serafita
Yazar:
Serafita
01:32, salı, 10 оcak, 2017
Ֆոմա (16+)

Նեռվային` անընդհատ, ամեն ինչից։ Կոգնիտիվ դիսսոնանս, որից դուրս գալը միայն խմիչքի միջոցով էի տեսնում։ Հիմա ինձ խաբկանք է պետք, սիրո, էթիկայի, կանացի նրբության, այսպես կոչված նեոմոդերնիստական շիթթի նկարները իմաստավորելու ու խաբկանքի բոլոր այլ դրսևորումներով։ Հիմա հասկացա. մարդիկ ինձ հետ անկեղծ են (թերևս նրանք, ովքեր ինձ հետաքրքիր են) ։ Հերիք ա. խաբե'ք ինձ։

Չեմ սիրում, երբ ասում են "ինչ հասկացար" կարդացած գրքից/ֆիլմից։ Թե ուզում ես խոսել ֆիլմի մասին՝ խոսենք, ընթացքում կիմանաս ինչ եմ հասկացել։ Պահանջում են քննադատություն հետո նեղանում։ Չեմ սիրում, երբ սկսում են քննարկել Կաֆկա ու Նիցշե՝ իրենց ցույց տալու համար։ Համատարած Բուկովսկի ենք կարդում. գրագետ ենք։ Երբ սկսում են քեզ "հոգեբանական անալիզի" ենթարկել՝ ոչ մի քաք չիմանալով հոգեբանությունից։ Չեմ ասում, թե ինքս եմ գիտակ. բայց թեստեր պատկերային վերլուծություն և այլ անպետք մեթոդները, որոնք մենակ երեխայի դեռևս չձևավորված գիտակցության վրա են ազդում, սկսես կիրառել անծանոթի վրա՞ ասելով, որ ուզում ես "օգնել", թե՞ ուղղակի քեզ ցույց տալ...

Չեմ սիրում, երբ մուննաթ են գալիս "կատակով"։ "Ես բռնկուն եմ", "ես տաքարյուն եմ", "ես միշտ պիտի մարդու դեմքին ասեմ, որ հանգստանամ"։ Ում եք խաբում, եթե ոչ ինքներդ ձեզ։ Ֆելլինիի հերոս եք ձեզ զգում "տաքարյուն" ձևանալով, թե՞ կարծում եք սեքսուալ է. ձևանալ, թե ասում եք այն, ինչ մտածում եք. ազատ եք ուզում լինել։ Չեք լինի. դուք չեք ձեր իսկ կյանքի գլխավոր հերոսը։ Աստված, սեր, երջանկություն, ամեն ինչ։ Աստված փողն է ձեր համար. թերևս միակ ռեալ աստվածը՝ ստեղծված մարդկային ժլատության, պատվի, ցանկության, ու մարդկային բնության բոլոր այլ բնորոշիչների կղանքներից։

Փողը...դա դրամը չի. ոչ էլ արժեթղթերը...փողը սեփական կոմպլեքսները հարստության, փայլուն իրերի, ուտելիքի (չալաղաջ-քյաբաբ) անսահմանության, նենգության, պատվի, վեհության, դիպլոմի միջոցով թաքցնելն է, սեփական անձին ինչ-որ բան ապացուցելու, ճղճիմությունը ոռ պատռելով քողարկելու, ինքնահաստատվելու ցանկությունը։ "Ֆոմա. համատարած ֆոմա." հենց դա եմ ուզում

*ֆոմա- անմեղ, սփոփանքի համար հորինված սուտ - Կ. Վոննեգուտ "Օրորոց կատվի համար"

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4852 | 1 | 0
Facebook