Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱՉՔԻ ԱՌԱՋ ԹԱՔՆՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆ՝ «ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 6»

14:33, perşembe, 13 temmuz, 2017
ԱՉՔԻ ԱՌԱՋ ԹԱՔՆՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆ՝ «ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 6»

Տնտեսագետ չլնելով՝ տեղյակ եմ, որ տնտեսական հարաբերությունների հավասարակշռությունը պահպանվումա շրջանառվող ապրանքների ու ծառայությունների ձեռք բերման համար թողարկված համապատասխան չափի դրամով:

Հիմա., մինչ օրս մեզ միլիարդների հասնող պարտքեր են տվել ու շարունակում են տալ: Արդյո՞ք էդ նշանակումա, որ ամեն մի պարտքով փող տվող երկիր մեզ ու մեր նման երկրներին պարտքա տալիս՝ վտանգելով սեփական երկրի վերոնշված կանոնի հիման վրա գործող տնտեսական հարաբերությունները: Չ՞է որ էդ կանոնի խախտումը առաջա բերում դեֆլյացիա՝ շուկայում փողի պակասորդ: Բայց նման բան կարծես թե տեղի չի ունենում. բառ անգամ լսած չկանք եվրոպական հարկատու բնակչությունից, թե կյանքը վատացելա ու էդ կապվածա ըսենց կոչված երրորդ աշխարհի երկրներին փող տալու հետ: Ոչ էլ ցույցեր ու միտինգներ են ըլնում: Եվրոպացին իրա ժամանցնա անցկացնում. համասեռամոլական շքերթներինա մասնակցում փուչիկներով, լակումա դիսկոտեկներում ու գիշերվա մետրոներում փսխումա ուղղակի վագոնի կլինկորին՝ մնացած ուղևորների ոտերի վրա ու շուրջբոլորը:

Փաստորեն, փողային հարցերում ամեն բան շատ լավա ընթանում եվրո - ամերիկյան հարկատու բնակչության մոտ: էդ դեպքում փողը որդեղի՞ց, որը ուղարկվումա մեր նման բանանային - հումքային կցորդ հանդիսացող երկրներին: Էդքան մարդասե՞րն են, որ մեզ պարտքով փող տան ու դրանով ռիսկի տակ դնեն իրանց երկրների առևտրատնտեսական բալանսը: Ո՛չ: Իրանց մոտ նման պրոբլեմ չկա: Չկա էն պարզ պատճառով, քանի որ իրանց ունեցած փողը իրանք խստորեն հաշվառում են ու նույնիսկ մի ցենտի տեղաշարժը չի վրիպում իրանց ուշադրությունից: Իրանք պարբերաբար իրանց շրջանառվող թղթադրամենրը փոխարինում են նորերով, ինչը փողի ամենապարզ ու հասարակ հաշվառման ձևնա: Դրանով նրանք միաժամանակ մաքրում են նաև իրանց շուկան կեղծ թղթադրամներից: Ստացվումա, որ էն փողը, որը մեզ են հատկացրել էսքան ժամանակ պարտքով, ընդամենը սովորական թուղթա, որը թողարկվելա մեր նման երկրներին քցելու համար: Մենք, փաստորեն ընդունել ենք իրանց տված դրամը՝ որպես իրական փող ու պատրաստ ենք վճարել նրանց ըստ էության՝ ոչինչ չարժեցող «փողի» ու նույնիսկ՝ տոկոսների համար:

Սա համազգային մասշտաբի հասնող խարդախություն ու պետական դավաճանությունա, որի մեջ որպես ֆինանսատնտեսական հարաբերությունների ուղղորդող կողմ խառնվածա ՀՀ Կենտրոնական Բանկ կոչվածը: Պատասխանատույա նաև ՀՀ նախագահը ու Ազգային Ժողով կոչվածը, քանի որ.

«Կենտրոնական բանկի բարձրագույն պաշտոնատար անձը Կենտրոնական բանկի նախագահն է: Կենտրոնական բանկի նախագահը նշանակվում է ՀՀ նախագահի առաջարկությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից` վեց տարի ժամկետով և ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ է Կենտրոնական բանկի խնդիրների իրագործման համար: Կենտրոնական բանկի նախագահը կոորդինացնում է Կենտրոնական բանկի բնականոն աշխատանքը, ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ է Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում, իրականացնում է օրենքով Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությանը չվերապահված այլ լիազորություններ: Նախագահի բացակայության կամ պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում են` Կենտրոնական բանկի նախագահի տեղակալներից մեկը, իսկ տեղակալների բացակայության կամ նրանց պարտականությունների կատարման անհնարինության դեպքում` Կենտրոնական բանկի խորհրդի տարիքով ավագ անդամը: Կենտրոնական բանկի նախագահի տեղակալներին նշանակում է ՀՀ նախագահը` վեց տարի ժամկետով: Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալները, ինչպես նաև խորհրդի անդամները, չեն կարող լինել որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, կատարել այլ աշխատանք, բացառությամբ գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքից»:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     13.07.2017

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7156 | 0 | 0
Facebook