Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Եթե մենք էդ կռիվը չտանեինք, մեզ դավաճան կհամարեինք». Շուշին ազատագրած ուջանցի հերոսները

00:37, cuma, 12 mayıs, 2017
«Եթե մենք էդ կռիվը չտանեինք, մեզ դավաճան կհամարեինք». Շուշին ազատագրած ուջանցի հերոսները
     «Շուշին, որ ազատագրեցինք, շատ հետաքրքիր էր, դա բառերով ասելու չէ, պատմելու չէ, թե ինչ զգացողություն է», - Ուջանի ազատամարտիկներն այսպես են պատասխանում, երբ փորձեցինք խոսել Շուշիի ազատագրումից հետո իրենց ապրումների մասին։
     Այս հերոսներին գյուղում «Կռված տղերք» են ասում և հպարտությամբ խոսում նրանց մասին։
     «Հերոս տղերքն» արդեն շուրջ տաս տարի է ավանդույթ են դարձրել Շուշիի ազատագրման օրը «Ազատամարտիկների պուրակում» հավաքվելը, զոհերին հարգանքի տուրք մատուցելն ու իրենց գլխովն անցածը վերհիշելը։ Այս անգամ ազատամարտիկները կես կատակ-կես լուրջ վիճում էին հիշողությունների գիրկն ընկնել-չընկնելու շուրջ. «Միայն պետք է հպարտանանք ու անցնի գնա, մի խորացեք, տղերք, քանի որ մեր հերոս ընկերներին ենք կորցրել էդ կռվում», - պնդում էր Նաիրի Սիմոնյանը, և այս մտքի վրա էլ տիրեց սարսափելի լռությունը։ Այս լռության ու նրանց աչքերի մեջ Շուշիի գրավումն էր պատկերվում, պատկերվում էր հաղթանակի հպարտությունն ու զոհված ընկերների ափսոսանքը։ Շատ դժվար է պատկերացնել հերոսամարտերի միջով անցած մարտիկի ապրումները և գրեթե անհնար է այդ դժվար ապրումներից նրանց ազատելը։
     «Շուշիի գրավման ժամանակ 3-4 ժամ ես մնացի կրակահերթի տակ, հետո բախտս բերեց և ետ եկա, բայց բոլորը գիտեին, թե մահացել եմ (ժպտում է. խմբ.), իսկ Նաիրի Սիմոնյանն էլ՝ ընկերս, գյուղում արդեն պատրաստվում էր մատաղ աներ, թե իբր ես խփվել եմ, հետո որ տեսավ ինձ, ասում ա՝ էս դու սա՞ղ ես, ես էլ ասեցի՝ բա գիտեիր մեռե՞լ եմ (ժպտում է.խմբ.) ։
     Մեզ հետ զրույցում Ուջանի համայնքապետ Նաիրի Կիրակոսյանը, որը ևս ինչպես Շուշիի, այնպես էլ Արցախյան մի շարք ազատամարտերի մասնակից է, խորը հոգոց հանելով անկեղծացավ. «Եթե մենք էդ կռիվը չտանեինք, մեզ դավաճան կհամարեինք, մենք պիտի տանեինք այդ կռիվը, որ ոչ թե դավաճան, այլ հերոս դառնայինք։ Մեր հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը միշտ ասում էր՝ Տղերք, ես Ձեր ոգիները տեսնում եմ, հենց էդ ոգիներն են հաղթելու թշնամուն» ։ Ուջանի համայնքապետը հպարտությամբ խոսեց նաև Անդրանիկ Զորավարի արձանի մասին, որն առաջին արձանն է եղել Հանրապետության ողջ տարածքով մեկ և տեղադրվել է 1967 հուլիսի 4-ին։ Այս հուշարձանի պատմությունը նույնքան հետաքրքիր է, որքան հենց արձանը։ Այն կանգնեցնելու օրվանից մի քանի տարի գյուղի տղամարդիկ հսկել են, քանի որ Կոմունիստական ժամանակաշրջանն էր, նույնիսկ ոստիկաններն էին հերթափոխում արձանի մոտակայքում. «Կյանքի գնով այդ հուշարձանը պահպանել են Ուջանի տղերքը, դա ևս հերոսություն էր», - հավելեց համայնքապետը։
     «Ազատամարտիկների պուրակում» կանգնեցված է նաև Արցախյան պատերազմում առաջինը զոհված Նորայր Հարությունյանի հուշարձանը (1989թ դեկտեմբերի 8, Կոռնիձոր), ով ևս եղել է Ուջան գյուղից։ Հավաքված ազատամարտիկները, սակայն Նորայրի մասին խոսելիս սրտնեղեցին. «Մամուլում անընդհատ խոսվում է, որ Արցախյան ազատամարտում առաջին զոհը եղել է Հայաստանի Ազգային հերոս Մովսես Գորգիսյանը, բայց իրականում առաջին զոհը եղել է մեր Ուջանի բնակիչ Նորայր Հարությունյանը» ։
     Շուշիի ազատագրմանը գյուղից մասնակցել է 14 կամավոր, որոնցից չորսը զոհվել են։ Երբ Ապրիլյան պատերազմը սկսվեց, համայնքի բնակիչները համայնքապետի հետ միասին մեկնել են առաջնագիծ. «Ասում էի, որ էլ ոչ մի կռվի չենք մասնակցելու, մինչև մեծահարուստների տղաները չծառայեն, բայց էլի չկարեցանք մեր վրա. գնացինք առաջնագիծ»: Գյուղի բնակչությունը գաղթել է Արևմտյան Հայաստանից, և հենց այդ ոգու շնորհիվ է, որ համայնքի բնակիչներն այսչափ հայրենասեր են, կյանքը հայրենիքի համար չխնայող:
     Այս թեմաների շուրջ Ուջանի ազատամարտիկները հաճախ են զրուցում, «վիճում» ։ Նրանք ամեն տարի Շուշիի ազատագրման առթիվ մի քանի օր մեծ շուքով նշում են հաղթանակի տոնը, երգում Սասնո երգերը, ասմունքում, պարում Սասունցիների պարերը։
    
     Մանրամասները տեսանյութերում։
    
     Արմինե Միքայելյան
«Ազատամարտիկների պուրակ»
«Ազատամարտիկների պուրակ»
Ուջանցի ազատամարտիկներ
Ուջանցի ազատամարտիկներ
Ձախից առաջինը Նաիրի Սիմոնյան, երկրորդը՝ Սարգիս Հովհաննիսյան
Ձախից առաջինը Նաիրի Սիմոնյան, երկրորդը՝ Սարգիս Հովհաննիսյան
Սարգիս Հովհաննիսյան
Սարգիս Հովհաննիսյան
Համայնքապետ Նաիրի Կիրակոսյան
Համայնքապետ Նաիրի Կիրակոսյան
Արցախյան պատերազմի առաջինը զոհ Նորայր Հարությունյան
Արցախյան պատերազմի առաջինը զոհ Նորայր Հարությունյան
Խնջույքի նախապատրաստական աշխատանքները
Համայնքապետ Նաիրի Կիրակոսյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
11167 | 0 | 0
Facebook