Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մեծամորի քաղաքապետը նու՞յնպես կընտրի «ԵԼՔ»-ին

23:46, pazar, 26 mart, 2017
Մեծամորի քաղաքապետը նու՞յնպես կընտրի «ԵԼՔ»-ին
     «ԵԼՔ» դաշինքով առաջադրված թեկնածուները շարունակում են իրենց ընտրարշավը Հանրապետության ողջ տարածքով։ Քարոզարշավի մասնակիցները՝ Արմավիրի մարզից «ԵԼՔ» -ով առաջադրված պատգամավորական թեկնածու Շանթ Գրիգորյանի գլխավորությամբ այսօր կատարեցին հերթական շրջայցը նաև նույն մարզի Մեծամոր քաղաքում։
    
     Սակայն որքան էլ սպասելի էր համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը, այնուամենայնիվ անակնկալ էր Մեծամորի քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռոբերտ Գրիգորյանի վերաբերմունքը։ Վերջինս, դաշինքի մասնակիցների գալու լուրը լսելով, որոշեց պատշգամբից հետևել ընթացքին՝ միևնույն ժամանակ անհանգիստ ետուառաջ անելով պատասխանում էր հետաքրքրասեր ընկերների հեռախոսազանգերին. «Տո չգիտեմ՝ ինչ են ասում, «ԵԼՔ» դաշինքնա եկել», - հեռախոսազրույցում ասաց ՀՀԿ-ական քաղաքապետը։
    
     Ստորև ներկայացված տեսանյութում «ԵԼՔ» - դաշինքի անդամը հորդորում է համայնքապետին գնալ և անպայման քվեարկել իրենց օգտին, իսկ Ռոբերտ Գրիգորյանը մեղմ ժպիտով ու ձեռքի դրական շարժումով ողջունում է քարոզարշավի ներկայացուցիչներին։ Այս ժեստը արդյո՞ք ՀՀԿ-ի ներսից հստակ հրահանգ կարելի է համարել, թե ոչ, դժվար է ասել, սակայն այն, որ ՀՀԿ-ն ցայտնոտի մեջ է և գնալով ներսից երկփեղկվում է, արդեն ակնհայտորեն երևում է։
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5718 | 0 | 0
Facebook