Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ինչպես 25 տարեկանում հաղթահարել ճգնաժամը

22:18, pazar, 16 nisan, 2017
Ինչպես 25 տարեկանում հաղթահարել ճգնաժամը

1. Կենտրոնացեք կրթության վրա

Պետք չէ կենտրոնանալ տղաների վրա կամ չափազանց տարվել աշխատանքով: Մտածեք, թե ինչպես շարունակեք ձեր կրթությունը. դասընթացներ կան, MBA կա, կան օտար լեզվի ուսումնասիրման խմբակներ: Մի դադարեցրեք ձեր զարգացումը:
    
    

2. Ձեր կարիերայի հիմքը դրեք

Գտեք մեծ ֆիրմա եւ այնտեղ աշխատանքի տեղավորվեք: Թեկուզ` որպես ստաժոր, կարեւոր չէ, բայց թույլ մի տվեք, որ ձեր աշխատանքը «ժամանակ սպանելու» միջոց լինի, մինչեւ որ գտնեք ձեր երազանքի գործատուին: Շատ երիտասարդներ իրենց լավագույն տարիները ծախսում են այնպիսի աշխատանքի վրա, որով չեն նախատեսում զբաղվել «իսկական կյանքում», որը կլինի ինչ-որ ժամանակ` ապագայում: Սկսեք կարիերա կառուցել բուհից անմիջապես հետո: Այդ պահին դուք արդեն պետք է կողմնորոշված լինեք, թե ինչ արդյունաբերությունում կամ ինչ ոլորտում կուզեիք աշխատել:

3. Ապահովեք ձեր անկախությունը

25 տարին վտանգավոր տարիք է: Մոտավորապես այդ ժամանակ դուք որոշում եք, թե ով եք` ազատ, անկախ երիտասարդ, որն ապրում է թեկուզ եւ վարձած, բայց իր բնակարանում, թե «մայրիկի բալիկ»: Մայրիկի հետ ապրելը նշանակում է դանդաղեցնել սեփական զարգացումը. դուք 25 տարեկան եք, բայց մինչեւ հիմա չգիտեք ճաշ պատրաստել, լվացք անել, արդուկել: Եվ ձեզ մինչեւ հիմա թույլ է տրվում շատ չմտահոգվել ֆինանսների մասին: Բայց եթե դուք որոշեք՝ ինչ գնով էլ լինի ազատ ապրել, շատ շուտով կզգաք ազատության եւ անկախության քաղցրությունը: Իսկ որպեսզի շարունակեք պահպանել դրանք, ստիպված կլինեք շատ աշխատել ինքներդ ձեզ վրա եւ զարգանալ:
    

4. Հիշեք, որ դուք դեռ ամբողջությամբ չեք հասունացել

Մարդկային ուղեղի ճակատային հատվածները, որոնք անմիջականորեն կապված են դատողությունների եւ որոշում կայացնելու հետ, ամբողջությամբ զարգանում են 25 տարեկանից հետո միայն: Այդ պատճառով մինչեւ այդ ժամանակը կյանքին շատ լրջորեն մի վերաբերեք. ձեր հայացքները հավանաբար կփոխվեն, երբ դուք ամբողջությամբ հասունանաք եւ ձեւավորվեք:

5. Դուք չեք կարող փոխել մարդկանց

Շատ երիտասարդներ փորձում են փոխել իրենց ընկերներին, ընկերուհիներին, մտերիմներին: Այդ ջանքերն, ի վերջո, իզուր են լինում. դուք կարող եք մեկ այլ մարդու ստիպել, որ սիրի նոր ռեստորաններ կամ նոր երաժշտություն, բայց հազիվ թե փոխեք նրա բնավորությունը կամ նրա սովորույթների մեծամասնությունը: Մարդիկ չեն փոխվում ըստ պահանջի:
    

6. Աշխատեք ձեզ վրա

25 տարին հավանաբար ամենահարմար ժամանակն է, որպեսզի կարդաք ամբողջ դասական գրականությունը կամ եւս մեկ լեզու սովորեք: Եթե դուք այժմ չանեք դա, հետո, ամենայն հավանականությամբ, այլեւս երբեք դրա համար ժամանակ չեք ունենա:

7. Սովորեք պատրաստել

Եթե խոհանոցում ձեզ հարմարավետ չեք զգում, կփչացնեք ձեր կյանքը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3682 | 0 | 0
Facebook