Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Հպարտ եմ, որ Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ է նկարահանվել». Քիմ Քարդաշյանը` «Խոստումը» ժապավենի մասին

22:05, pazar, 16 nisan, 2017
«Հպարտ եմ, որ Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ է նկարահանվել». Քիմ Քարդաշյանը` «Խոստումը» ժապավենի մասին
     Երկու օր առաջ Լոս Անջելեսում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերան: Կարմիր գորգին փայլել են Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները, Շերը, Անժելա Սարաֆյանը (խաղում է ֆիլմում), Սերժ Թանկյանը, Օրլանդո Բլումը, Սիլվեսթր Սթալոնեն, Նինա Դոբրեւը, Օլիվիա Կալպոն, ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, Օսկար Այզեքը եւ Շարլոտա Լը Բոնը:
    
     36-ամյա հայուհին չի կարողացել մասնակցել կինոդիտմանը, քանի որ հիվանդ է եղել: Սակայն Քիմն ավելի վաղ դիտել է ֆիլմը, եւ Twitter-ի իր էջում ժապավենին աջակցող գրառում է կատարել` հրապարակելով լուսանկարներ պրեմիերայից:
    
    

«Ես այնքան հպարտ եմ, որ Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ է նկարահանվել, որպեսզի շատերն իմանան հայ ժողովրդի պատմությունը», - լուսանկարներից մեկը մակագրել է Քիմը:


     «Շեր: Արդյոք պե՞տք է որեւէ բան ավելացնել: Իմ ոճի կուռքն ու հայրենակիցը», - գրել է հայուհին: Ինչպես եմ հպարատանում այդ պահով։ Մենք կպահենք մեր խոստումը», - գրել է Քիմը՝ հավելելով #KeepThePromise հեշթեգն ու հայկական դրոշը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3276 | 0 | 0
Facebook