ԲԱՑ ՓԱԿԱԳԾԵՐ . Էդդի «…Ֆիլմում կլինի Հաց Բերողի կերպարը»:
փորձենք բացել փակագծերը, Իտալիայում բնակվող մեր հայրենակից, Մացինի թատրոնի գեղարվեստական ղեկավար ՝ Էդուարդ Հովսեփյանի հետ: Էդդի, երկար ժամանակ է ինչ Հայաստսնում չեք բնակվում և ձեր գործունեությունը ծավալում եք արտերկրում: Ի՞նչն է պատճառը: Տարիներ առաջ ընտանիքս որոշեց տեղափոխվել Իտալիա, թե՛ աշխատանքի բերումով, թե՛ ինձ լավ ուսում տալու համար: Հիմա արդեն հասնելով այսքան բարձրունքների հասկանում եմ, որ ճիշտ ընտրություն են կատարել, չմոռանալով և չթողնելով, որ ես էլ մոռանամ իմ հայրենիքը, իմ արմատները` դաստիրակելով և սնուցելով իմ մեջ հայրենիքիս հանդեպ սերը: Ի՞նչ տվեց ձեզ Իտալիա տեղափոխվելը, կարողացա՞ք ձեռք բերել մասնագիտություն և մասնագիտական հմտություններ: Իտալիան ինձ շատ բան է տվել, իհարկե նաև մասնագիտություն, որը ես շատ դժվարությամբ ընտրեցի, քանի որ չէի կողմնորոշվում, բայց վերջիվերջո ինձ գտա հոգեբանության մեջ, չնայած որ մասնագիտությամբս չեմ աշխատել, հուսամ մի օր բախտ կվիճակվի ստացածս մասնագիտությունսը գործի մեջ օգտգործել: Ապրում եք այնպիսի մի երկրում, որտեղ շատ թուրքեր (ադրբեջանցիներ) նույնպես կան: Երբևէ առնչություն ունեցե՞լ եք նրանց հետ շբվելու, ինչպիսի՞ հարաբերությունների մեջ եք: Այո՛, ճի՛շտ եք, նրանք շատ են Իտալիաում: Հարաբերությունները լավը լինել չեն կարող: Անձամբ ես շատ եմ ստանում տարբեր սպառնալի նամակներ նրանցից, քանի որ իմ աշխատանքի շնորհիվ և մեր մյուս հայ արտիստների աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է հարգանք ձեռք բերել իտալացի պաշտոնյաներից` ինչը չի ստացվում նրանց մոտ: Քանի որ նախանձ մարդուց ամեն բան սպասելի է, նրանք սպառնում են, բայց ինչպես տեսնում եք ես այստեղ զրուցում եմ ձեզ հետ: Ինչպես ասում են «ՀԱՉԱՑՈՂ ՇՈՒՆԸ ՉԻ ԿԾՈՒՄ», դրա համար քանի դեռ նրանք հաչում են, մենք կարող ենք հանգիստ լինել, վտանգ չկա: Շատ անգամ փորձել են խափանել ապրիլի 24-յան մեր միջոցռումները, ինչը իհարկե չի ստացվել: Օգտվելով առիթից կցանկանայի շնորհակալություն հայտնել Իտալիայի ոստիկանության աշխատակիցներին, ովքեր ապահովում են մեր անվտանգությունը` ամեն տարի ապրիլի 24-ին վտանգելով իրենց իսկ կյանքը: Էդդի ստեղծել եք մի կազմակերպություն` Uniotalent, որը ներկայացնում է իտալահայ երիտասարդության աշխատանքները, կմանրամասնե՞ք: Դուք նաև Ֆաենզա քաղաքի Մացինի թատրոնի գեղարվեստական ղեկավարն եք: Ինչպիսի ՞ն է հայերի այցելությունն այդտեղ, կնշե՞ք մի քանի տարբերություններ` հայկական թատրոնի և իտալականի միջև, կա՞ն դրական և բացասական կողմեր: Հայերի այցելությունը նվազագույն է, քանի որ Ֆաենզա քաղաքում միակ հայը ես եմ: Մեզ հետ նախնական զրույցում նշեցիք, որ պատրաստվում եք նկարահանել ֆիլմ` Հայաստանի մասին: Կլինե՞ն արդյոք դրվագներ, որոնք կվերաբերվեն 1915 թվականին, հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությանը: Այո, անկասկած անդրադառնալու ենք այդ թեմային, լինելու են դրվագներից, որոնք վերցվել են տարբեր արխիվներից, որպես ապացույց, որ ցեղասպանությունը եղել է և ով դեռ այդ փաստը անտեսում է համարվում է կողմնակից մասսայական վերացմանը կրոնի, ազգության և այլ պատճառների: Կլինի նաև մի կերպար, որին ես ցանկացա ներառել ֆիլմում, դա մեր բոլորի սրտերում արդեն դաջված կերպար է` Հաց Բերողի կերպարը: Այս տարի ներառված եք Կիևում կայանալիք Եվրոտեսիլ 2017-ի Իտալիայի ազգային ժյուրիյի կազմում: Այնուամենայնիվ ի՞նչ կարծիքի եք Հայաստանի ներկայացուցչի մասին: Սպասե՞նք հաղթանակի: Ես արդեն երկար ժամանակ է ինչ հետևում եմ Արծվիկի աշխատանքին, հիանում եմ նրա ձայնային տվյալներով և նրանով, թե ինչպես է նա յուրահատուկ օգտագործում իր ձայնը: Հաղթանակի պետք է սպասել միշտ, առանց ֆիքսվելու դրա վրա: Հայերը սպասում են այս հաղթանակին, որովհետև երբեք մենք չենք կարողացել նման միջոցառումներում հաղթող լինել, ինչքան էլ որ լավ ներկայանանք, բայց հաղթանակը կգա մի օր, անպայման կգա` անսպասելիորեն: Եվ վերջում ի՞նչ մտադրություններ ունեք, մշտապես ապրել Իտալիայու՞մ, թե մի օր վերադառնալ ու մշտապես հաստատվել Հայաստանում: Այս հարցը ինձ հաճախ են տալիս և ես միշտ դժվարանում եմ պատասխանել: Մի օր անպայման ես կվերադառնամ իմ հայրենիք, բայց հիմա Հայաստանը այն տեղը չէ, որտեղ ես կարող եմ վերադառնալ: Ես ցանկանում եմ պիտանի լինել իմ ծննդավայրին: Ներկա պահին ես նրան պիտանի եմ այստեղից: Երբ տեսնեմ, որ Հայաստանը էլ կարիք չունի իմ և սփյուռքի աջակցության ես և ոչ միայն ես, մենք բոլորս կվերադառնանք: Հյաստանը ներսից քանդում են, մենք սփյուռքով պարտավոր ենք այն ոտքի կանգնեցնել, քանի որ այստեղ ունենք այդ հնարավորությունը և ուժը: Հարցազրույցը վարեց Լուիզա Բադալյանը: |
Abone ol ve malalelerin yayınla: