Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

.էս հողի վրա պայքար ա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ...

18:01, pazar, 02 nisan, 2017
.էս հողի վրա պայքար ա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ...
     Կամանդի՛ր, մի տեսակ ես, ինչա՞ եղել:
     - Բան չէ, նորմալ ա ամեն ինչ, մի հատ աղը տուր:
     - Կես ժամից պիտի պոստավոյին փոխենք:
     - Ըհը, եթե կես ժամ ձգենք:
     -Ի՞նչ:
     - Հ՞ը, բան ասի՞ր կամանդիր:
     - Չէ, չէ ...
     ....
     - Տապիկնա զանգում, մեկդ պատասխանեք:
     - Ես կպատասխանեմ, թողեք... լսում եմ:
     - Կամանդիր, շարժ կա, մեր կողմ են գալիս, մի քանի հոգի են:
     - Ընդունեցի .... տղերք, հելեք, դիրքավորվեք, ես կապ տամ գունդ ու գամ, չկրակեք հանկարծ, լսում ե՞ք ՝ չկրակեք:
     - Այ թե ինչի՞ համար էիր սենց դիլխոր կամադիր ջան, չմտածես:
     - Պարո՛ն փոխգնդապետ, մեր դիրքի ուղղությամբ են գալիս:
     - Քանի՞ հոգի են:
     - Թիվը չեմ իմանում, բայց շատ են:
     - Մինչև մեր հասնելը պատասխանատվությունը թողնում եմ քո վրա, շարժվիր ըստ պահի անհրաժեշտության ... դիմացեք տղերք, գալիս ենք:
     - Լսում եմ !
     - Տղերք, ոչ մեկդ չկրակի հանկարծ, թողեք թող գան:
     - Կամանդի՛ր, բեր հենց հիմիկվանից մաղենք պրծնենք էլի:
     - Ասում եմ չկրակեք հանկարծ, տղե՛րք ջան չանեք տենց բան, թողեք թող գան, չկրակեք, լսում ե՞ք, չկրակեք, թող գան, չկրակե, հանգիստ, մի՛ լարվեք, ուրիշ բանի մասին մտածեք, հանկարծ չկրակեք:
     - Արդեն շատ մոտիկացան կամանդիր:
     - Ձեն մի հանեք, թողեք գան:
     ....
     - Ո՞վ ա տենում վերջը երևում ա, սաղ հավաքվեցին, թե էլի են գալիս:
     - Սաղ եկել են, հետևից էլ մարդ չկա:
     - Դե որ սաղ եկել են, գյուլեք տղերք, սատկացրեք, փռեք գետնին, գյուլեք ձեր ցավը տանեմ, հանուն հայրենիքի գյուլեք: Տղերք ով սաղ մնաց օտպուսկ եմ ուղարկելու, գյուլեք:
     - Ա օտպուսկա կպեեել տղերք, պադվադիտ չանեք:
     - Տնաշենները ինչ էլ շատ են:
     ....
     - Լսում եմ, պարո՛ն գնդապետ
     - Տղես վիճակը ո՞նց ա, գալիս ենք արդեն շուտով կհասնենք:
     - Դեռ դիմանում ենք, շատ են, շնից շատ են, վիրավոր ունենք, բայց մեզնից լավ ա կռվում:
     - Գալիս ենք տղերք, հասնում ենք:
     - Չուշանաք, խնդրում եմ:
     ....
     - Տղերք հեսա գունդը հասնումա՝ դիմացեք:
     - Կամանդի՛ր, էն գռանատը մոտդա՞:
     - Հա խի՞
     - Հեչ, ուղղակի:
     - Կեսդ վիրավորներին օգնեք, կեսդ գյուլեք: Ով չի ձգում, թող սարով հետ իջնի:
     - Իջնելը ավելի դժվարա, քան ստեղ մնալը, իջնել չկա:
     ....
     - Պարո՛ն գնդապետ......
     - Ասա տղես, երկու րոպեից հասնում ենք, ասա:
     - Պարո՛ն գնդապետ........խնդրում եմ բոլորին փոխանցես, որ.......որ էս դիրքում....
     - Ասա լսում եմ, ասա ձենդ ինչի՞ ա կորում, խոսա, մի՛ անջատի:
     - Էս դիրքում, իմ տղերքի արյունն ա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել.....էս հողի վրա պայքար ա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ բոլորին փոխանցես, որ էս դիրքը հանձնողի մերը..........
     - Ալոոո՞՞՞՞, էտ ինչ ձեն է՞ր, պատասխանի.....պատասխանի, տղե՛ս, հրամայում եմ, պատասխանի...
     Արցախյան պատերազմի ՀԵՐՈՍ՝ ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆ
     Հավերժ փա՛ռք և խոնարհում, ՀԵՐՈՍ!!!
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
10438 | 0 | 0
Facebook