.էս հողի վրա պայքար ա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ...
18:01, Воскресенье, 02 Апреля, 2017 года
Կամանդի՛ր, մի տեսակ ես, ինչա՞ եղել: - Բան չէ, նորմալ ա ամեն ինչ, մի հատ աղը տուր: - Կես ժամից պիտի պոստավոյին փոխենք: - Ըհը, եթե կես ժամ ձգենք: -Ի՞նչ: - Հ՞ը, բան ասի՞ր կամանդիր: - Չէ, չէ ... .... - Տապիկնա զանգում, մեկդ պատասխանեք: - Ես կպատասխանեմ, թողեք... լսում եմ: - Կամանդիր, շարժ կա, մեր կողմ են գալիս, մի քանի հոգի են: - Ընդունեցի .... տղերք, հելեք, դիրքավորվեք, ես կապ տամ գունդ ու գամ, չկրակեք հանկարծ, լսում ե՞ք ՝ չկրակեք: - Այ թե ինչի՞ համար էիր սենց դիլխոր կամադիր ջան, չմտածես: - Պարո՛ն փոխգնդապետ, մեր դիրքի ուղղությամբ են գալիս: - Քանի՞ հոգի են: - Թիվը չեմ իմանում, բայց շատ են: - Մինչև մեր հասնելը պատասխանատվությունը թողնում եմ քո վրա, շարժվիր ըստ պահի անհրաժեշտության ... դիմացեք տղերք, գալիս ենք: - Լսում եմ ! - Տղերք, ոչ մեկդ չկրակի հանկարծ, թողեք թող գան: - Կամանդի՛ր, բեր հենց հիմիկվանից մաղենք պրծնենք էլի: - Ասում եմ չկրակեք հանկարծ, տղե՛րք ջան չանեք տենց բան, թողեք թող գան, չկրակեք, լսում ե՞ք, չկրակեք, թող գան, չկրակե, հանգիստ, մի՛ լարվեք, ուրիշ բանի մասին մտածեք, հանկարծ չկրակեք: - Արդեն շատ մոտիկացան կամանդիր: - Ձեն մի հանեք, թողեք գան: .... - Ո՞վ ա տենում վերջը երևում ա, սաղ հավաքվեցին, թե էլի են գալիս: - Սաղ եկել են, հետևից էլ մարդ չկա: - Դե որ սաղ եկել են, գյուլեք տղերք, սատկացրեք, փռեք գետնին, գյուլեք ձեր ցավը տանեմ, հանուն հայրենիքի գյուլեք: Տղերք ով սաղ մնաց օտպուսկ եմ ուղարկելու, գյուլեք: - Ա օտպուսկա կպեեել տղերք, պադվադիտ չանեք: - Տնաշենները ինչ էլ շատ են: .... - Լսում եմ, պարո՛ն գնդապետ - Տղես վիճակը ո՞նց ա, գալիս ենք արդեն շուտով կհասնենք: - Դեռ դիմանում ենք, շատ են, շնից շատ են, վիրավոր ունենք, բայց մեզնից լավ ա կռվում: - Գալիս ենք տղերք, հասնում ենք: - Չուշանաք, խնդրում եմ: .... - Տղերք հեսա գունդը հասնումա՝ դիմացեք: - Կամանդի՛ր, էն գռանատը մոտդա՞: - Հա խի՞ - Հեչ, ուղղակի: - Կեսդ վիրավորներին օգնեք, կեսդ գյուլեք: Ով չի ձգում, թող սարով հետ իջնի: - Իջնելը ավելի դժվարա, քան ստեղ մնալը, իջնել չկա: .... - Պարո՛ն գնդապետ...... - Ասա տղես, երկու րոպեից հասնում ենք, ասա: - Պարո՛ն գնդապետ........խնդրում եմ բոլորին փոխանցես, որ.......որ էս դիրքում.... - Ասա լսում եմ, ասա ձենդ ինչի՞ ա կորում, խոսա, մի՛ անջատի: - Էս դիրքում, իմ տղերքի արյունն ա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել.....էս հողի վրա պայքար ա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ բոլորին փոխանցես, որ էս դիրքը հանձնողի մերը.......... - Ալոոո՞՞՞՞, էտ ինչ ձեն է՞ր, պատասխանի.....պատասխանի, տղե՛ս, հրամայում եմ, պատասխանի... Արցախյան պատերազմի ՀԵՐՈՍ՝ ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆ Հավերժ փա՛ռք և խոնարհում, ՀԵՐՈՍ!!! |
Нравится
0
Не нравится
0
10420 | 0 | 0 | 0