ՀՀ մտավոր սեփականության գործակալությունը Տակտիլային տեսողության սարք ստեղծելու համար գյուտի արտոնագիր է շնորհել Մանկավարժական համալսարանի Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի պրոֆեսոր, փիլիսփայական գիտությունների դոկտոր, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի նախագահ Ռոբերտ Ջիջյանին:
Գյուտը նախատեսված է չտեսնողների և թույլ տեսողություն ունեցող մարդկանց համար.սարքն ունի միմյանց հաջորդաբար միացված էլեկտրոնային ֆոտոխցիկ, ֆոտոէլեկտրոնային պատկերը երկչափ տակտիլային պատկերի կերպափոխման հանգույց, ինչպես նաև երկչափ տակտիլային պատկերի հարթ և ճկուն էկրան:
Էկրանը կատարված է մարդու մաշկի համապատասխան հարթ հատվածի վրա ամրակցման հանգույցի միջոցով անշարժ կիպ սևեռման հնարավորությամբ:
Ընդլայնվում են սարքի ֆունկցիոնալ հնարավորությունները, արագացվում է տակտիլային պատկերի ընկալումը:
aspu.am-ի հետ զրույցում պրոֆեսոր Ջիջյանը սարքի ստեղծման հետ կապված հիմնական խնդիրը համարեց մարդու մաշկի իներտությունը, ինչի պատճառով սարքի հպման ազդեցությունը երկար ժամանակ մնում է մաշկի վրա: Կա գաղափար, սկզբունք, կառուցվածք. մնում է հասկանալ, թե ինչպես փոքրացնել մաշկի իներտությունը և արդեն գործնականում կիրառել այն», -հավելեց գյուտի հեղինակը: