Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՄԵԼ-ի պահանջը ուղղված առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին

17:25, pazar, 03 mart, 2013
ՄԵԼ-ի պահանջը ուղղված առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին
     Միացյալ Երիտասարդական Լիգա երիտասարդական նախաձեռնությունը բազմաթիվ բողոքներ է ստացել Արարատի մարզի Մասիս քաղաքի և հարակից գյուղերի տարբեր բնակիչներից, որոնք վերաբերվում են այդ համայնքի շտապ բուժօգնության մատուցած ծառայություններին:
     23670 բնակիչ ունեցող Մասիս քաղաքը ունի շտապ բուժօգնության մեկ հաշվարկ մեքենա, այն էլ ՈՒԱԶ մակնիշի, որը չունի անհրաժեշտ բոլոր սարքավորումները: Բացի այդ կանչերի ժամանակ այն չի կարողանում օպտիմալ ժամանակում հասնել կանչի վայր և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:
     103 զանգահարելու դեպքում, օպերատորը տեղեկացնում է, որ պետք է զանգահարել 0236-4.01-03 համարով, որին զանգահարելը անվճար չէ, իսկ այդ համարով զանգահարելուց, հնարավոր է մի ժամ սպասել Մասիսի շտապօգնության մեքենային: Հաշվի առնելով վերը նշվածը, Միացյալ Երիտասարդական Լիգան պահանջում է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից շտապ կարգավորել այս խնդիրը, նաև այդ համայնքին տրամադրել համապատասխան սարքավորումներ ունեցող մեքենաներ և որակյալ մասնագետներ, ինչպես նաև նպաստել այդ ոլորտում տիրող կոռուպցիոն երևույթների կանխարգելմանը` բարձրացնելով բուժաշխատողների աշխատավարձները:
    
     Միացյալ Երիտասարդական Լիգա
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3380 | 0 | 0
Facebook