Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մի ժպիտի պատմություն

20:07, salı, 24 оcak, 2017
Մի ժպիտի պատմություն

Մարդիկ կան, որոնց հետ շփումն ինքնին տոն է, ծիրանավառ ու զգլխիչ մի տոն, որ սողոսկում է ներաշխարհիդ մեջ, դառնում քոնը, ջերմացնում անսահմանորեն, պարուրում լավատեսությամբ ու խինդով: Ահա այսպիսին է մ.գ.թ. դոցենտ, ԵՊԼՀ ՕԼՖ դեկան Իռենա Մադոյանը: Զվարթաձայն այս տիկնոջ մեջ մի յուրահատուկ ու գողտրիկ փայլ կա, որ ոչ բոլորին է հատուկ: Նուրբ ու հայեցի կեցվածք, անմիջական ու մարդամոտ էություն, մշտամնա գեղեցիկ ու հավերժորեն կանացի: Նրա ժպիտում արև կա՝ անսահման ու լայնարձակ արև, որ ունակ է իր շողերով ջերմացնել պաղած ու մարած հոգիները: Շրջապատի կանանցից նա տարբերվում է բնական գեղեցկությամբ, նրբաճաշակությամբ, նրբանուրբ գույների ընտրությամբ: Նրա արտաքին գեղեցկությունը ներսից է բխում, ինչն էլ ներքին խաղաղության և հոգևոր ներդաշնակության նշան է: Սիրելի է, սպասված ու առեղծվածային…

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
6711 | 0 | 0
Facebook