Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Անկախության տոնի մեկնարկը Երևանի թիվ 75 դպրոցում

21:40, çarşamba, 20 eylül, 2017
Անկախության տոնի մեկնարկը Երևանի թիվ 75 դպրոցում

Երևանի թիվ 75 հիմնական դպրոցում օրը տոնական էր: Անկախության 26-ամյակին ընդառաջ կազմակերպվել էր ինքնատիպ միջոցառում, որի մեկնարկը տրվեց կավճանկարչությամբ: Տարրական դպրոցի սաները իրենց բնորոշ գույներով պատկերագրեցին ապագա Հայաստանը՝ վառ ու լուսե, որոշյալ ու միաբան: Այնուհետև Հայաստանի անկախացման պատմական նշանակության, հայոց պետականության կայացման, համազգային նվիրական նպատակների իրականացման և երկրի հոգևոր ազգային անձնագրի մասին խրոխտ ու ոգեշունչ ելույթով հանդես եկավ դպրոցի տնօրեն Աննա Գրիգորյանը, ով իր խոսքում մասնավորապես շեշտեց սահմանին կանգնած զինվորի դերը և կոչ արեց՝ ամուր պահել թիկունքը: Միջոցառումն իր շարունակությունը գտավ շնորհակալագրերի և սպորտի բնագավառում հաջողությունների հասած աշակերտների մեդալների հանձնումով: Օրվա խորհուրդն ամփոփվեց հայրենասիրական երգերով ու ազգագրական պարերով:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7406 | 0 | 0
Facebook