Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բարև երջանկությու'ն, դու երևի ինձ ատում ես...

13:47, cumartesi, 02 mart, 2013
Բարև երջանկությու'ն, դու երևի ինձ ատում ես...
    
     Կարդացի վերնագիրը ու այն ինձ մոտ ասոցացվեց 12-13 տարեկան ինքնասպանության հակում ունեցող դեռահասի հետ, ում համար «պաշտելի» անձի անտարբերությունը հանգեցնում է երջանկության բացակայությանը կամ էլ դրա ատելությանը: Բայց երկար մտածելուց հետո, այն սկսեցի դիտել որպես ինքնասիրության ու երջանկության սիրո տխուր պատմություն...Այսպես, ուրեմն, տարիներ առաջ Ինքնասիրությունը ու Երջանկությունը սիրում էին իրար: Ասում են` նրանց սերը նման են տիեզերքի անվերջությանը, սիրում էին, վստահում, հավատում ու համարում իրար մի ամբողջության երկու կես: Սակայն մի արևային ու պայծառ օր, նկատե՞լ եք, ամեն վատ պատմություն հենց այսպես է սկսվում ու վերջերս ես սկսել եմ վախենալ արևային ու պայծառ օրերից, իսկ դրանք գնալով ավելի շուտ-շուտ են սկսել հանդիպել: Լավ, ուրեմն, պայծառ ու արևային օր Ինքնասիրության ու Երջանկության հարաբերություններ ներխուժեցին Սկզբունքներն ու Հպարտությունը: Ինչ~եր ասես, որ չէին անում սիրահար զույգին բաժանելու համար: Եվ վերջապես դա նրանց հաջողվեց ու նրանք բաժանեցին երբեմնի չափից դուրս սիրող ու նվիրված զույգին: Ինքնասիրությունը թույլ տվեց Հպարտությանն ու Սկզբունքներին քանդել այն, ինչը շատ դժվար է ստեղծել...Դե ինչ, ամեն ինչ ավարտվեց նրանով, որ Երջանկկությունը հեռացավ, իսկ Ինքնասիրությանը հյուր եկավ հեռավոր բարեկամ Մենությունը: Ու այսպես ամեն անգամ, երբ Ինքնասիրությունը փնտրում էր Երջանկությանը, վերջինս անհետանում էր: Ճարահատյալ Ինքնասիրությունը որոշեց նամակ գրել: Նամակը երկար չէր: Այն ուներ հետևյալ բովանդակությունը. «Բարև երջանկությու'ն, դու երևի ինձ ատում ես...»: Նամակին նա պատասխան չստացավ ու այդպես է միշտ. պատմությունը կրկնվում է, իսկ նամակն մնում անպատասխան...
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
9107 | 0 | 0
Facebook