Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սպասում եմ քո զանգին...

22:04, cuma, 25 оcak, 2013
Սպասում եմ քո զանգին...

Մի անգամ դպրոցում մեզ հանձնարարեցին գրել շարադրություն` «Սպասում եմ քո զանգին» վերնագրով: Թերևս առաջին անգամ իմ կյանքում չգիտեի, թե ինչ գրել: Պատճառը պարզ էր. սիրահարված չէի և չէի սպասում ինչ-որ մեկի զանգին: Այդ օրվանից մոտ 2 տարի է անցել, և այս ընթացքում անընդհատ այդ վերնագիրը գլխիցս դուրս չէր գալիս:Մտածում էի, անընդհատ փորձում գրել, բայց ամեն ինչ ապարդյուն: Չէի կարողանում գրել, իսկ հիմա ... հիմա ուզում եմ գրել: Գիտե՞ք, նայում ես ու նայում հեռախոսիդ և սպասում զանգի: Քայլում ես, ուտում, սովորում կամ կարդում ես, բայց ահա աչքերդ վերադառնում են այնտեղ, որտեղ սիրտդ է` հեռախոսի կողքին:Լինում է, որ փորձում ես չսպասել, բայց գլխումդ արդեն տարբեր երկխոսություններ ես կազմում, երբեմն դրանք բարձր արտասանում, կամ էլ ժպտում` հիշելով ինչ-որ հեռախոսային զրույց: Այն ծիծաղը, որը քեզ այդքան սիրելի է, կամ էլ այն «բարևը», որին այդքան սպասում ես: ԻՆչ-որ կատակներ, կամ էլ արտահայտություններ, որոնք միայն ու միայն հիշեզնում են քեզ նրան: Հասարակ բառեր, որոնք բոլորի համար ուղղակի բառեր են, ձեզ համար հիշողություններ:Ամեն բառը մի պահ է, որը էլ երբեք չի կրկնվի..Բայց դու սպասում ես զանգին: Արդեն հուսահատված վերցնում ես բաժակը ու ինչպես մանուկ հասակում սկսում ես խաղալ. ջուրը պատկերացնելով օվիկանոս, որտեղ քո գդալը ժայռն է: Օվկիանոսում սկսվում է փոթորիկ: Դու սկսում ես գդալը պտտել, ապա կանգ ես առնում ու, իրոք, կարծես ալիքները ժայռին են բախվում: Ու նորից կամա թե ակամա աչքերդ վերադառնում են լքված հեռախոսին, իսկ այն լռում է:Եվ հանկարծ էկրանը լուսավորվում է: Էկրանին հայտնվում է այդքան սպասված զանգը: Փորձելով խաղալ անտարբերություն` վերցնում ես հեռախոսդ ու ժպիտով ասում` բարև..իսկ մտքում կրկնում.«Իսկ ես սպասում էի քո զանգին»....


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
10720 | 1 | 0
Facebook