Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հրաժեշտի նամակ

15:52, perşembe, 14 şubat, 2013
Հրաժեշտի նամակ

Բարև սիրելի'ս.... (չեմ վախենա այս բառը գործածելուց)
     Նորից գրում եմ քեզ: Թվում է թե էլ ոչ ոք նամակ չի գրում, բացի ՄԵԶՆԻՑ...Չէ, , , արդեն ինձնից ու քեզնից: Մեր նամակները դարձել են մեր սիրո լուռ խորհրդանիշները: Դու այդ հին սովորույթին մի նոր շունչ տվեցիր ինձ համար: Գիտե՞ս, դրանք դարձել են իմ ցավոտ հուշերի նյութական մնացորդները: Գիտե՞ս կարոտել եմ քեզ: Այնքան տարօրինակ է մեզ նայել որպես անցյալ: ՄԻգուցե մի օր ես էլ դրան սովորեմ...
     Նորից գրում եմ քեզ...Ձմեռ պապիկից հետո միակն ես, ում գրել ու գրում եմ: Դե ինչ.. սիրելի'ս, իմ այս նամակը հրաժեշտի նամակ է: Նամակս վերջ է դնում իմ ու քո երջանիկ տարուն: (Հուսով եմ, այն քեզ համար էլ էր երջանիկ) ...Պատճառներն ինքդ էլ գիտես ու երևի շնորհակալ ես ինձ իմ այս որոշման համար: Գիտես սիրելի'ս, մեր սերը նման է տարվա եղանակներին. Մերթ ամառ էր` ջերմացնող ու այրող, մերթ աշուն` ցավեցնող ու տանջող, ապա եկավ ձմեռը ու սառեցրեց քո` ինձ համար երբեմնի զարկող սիրտը: Իսկ իմ հիմար հույսը նման է գարնան, այն միշտ սպասում է ու փորձում տաքացնել սառած ձմեռը..

Հիշում ես, ասում էիր` առանց քեզ կմնամ մենակ, պետք չէ սիրելի'ս, եղիր միշտ երջանիկ թեկուզ և առանց ինձ: Դու ինձ սովորեցրիր սիրել ու ներել: Ու հիմա սիրելով ու ներելով քեզ բաց եմ թողնում: Գնա այնտեղ, որտեղ կլինես երջանիկ, բայց միշտ հիշիր, որ կսպասեմ քեզ դեռ երկար... Գուցե էլ չսիրեմ ու չներեմ, բայց կսպասեմ ու կարոտեմ: Ես երբեք քեզ չեմ մոռանա, հուսով եմ դու էլ ինձ: Ու վերջապես, ավարտում եմ նամակս, թողնելով այն անավարտ, ինչպես մենք թողեցինք անավարտ մեր սիրո պատմությունը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
6417 | 1 | 0
Facebook