Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողով

21:02, çarşamba, 21 aralık, 2016
Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողով

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, «Էլիտ Պլազա» բիզնես համալիրի «Գյուլբենկյան» սրահում կայացավ Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողովը, որտեղ ներկայացվեցին 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև նախանշվեցին ծրագրի զարգացման հիմնական ուղղությունները, առաջիկա անելիքներն ու քայլերը: Համաժողովի մեկնարկը տվեց ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը, այնուհետև խոսքը փոխանցվեց ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տեր Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանին, ով համամասնական աղոթքի միջոցով բարի ընթացք մաղթեց նախաձեռնությանը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ով փաստեց, որ այս կարգի ծրագրերի ներմուծումը կրթական համակարգ ժամանակի պահանջ է և հորդորեց ճիշտ մոտեցում ցուցաբերել։ Փոխնախարարի խոսքին հաջորդեց մրցանակաբաշխությունը. պարգևատրվեցին 2016 թվականի ընթացքում Իթվինինգ ծրագրին լավագույն մասնակցություն ցուցաբերած դպրոցներն ու ուսուցիչները:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4731 | 0 | 0
Facebook