Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ամանորյա հրաշքը՝ հ.181 հիմնական դպրոցից ներս

23:06, çarşamba, 14 aralık, 2016
Ամանորյա հրաշքը՝ հ.181 հիմնական դպրոցից ներս

Տոները մոտենում են, իսկ այդ մասին հուշում են ոչ միայն օրացույցի` օր օրի տարվա ավարտի մասին խոսող թվերն, այլ նաև քաղաքում տիրող ամանորյա տրամադրությունը։ Այս ամենից անմասն չմնաց նաև այն դպրոցը, որտեղ աշխատում է իմ շատ սիրելի ուսուչցուհին՝ Հասմիկ Գասպարյանը, ում հանդեպ կարոտն ինձ տարավ դեպի դպրոց: Այնտեղ մտնելուն պես ես հայտնվեցի հեքիաթում...

Մի քանի քայլ դեպի Երևանի հ.181 հիմնական դպրոց և դուք էլ ինձ պես կհայտնվեք հեքիաթում։ Դպրոց մուտք գործողներին դիմավորում են ոչ միայն բարեհամբույր աշխատակիցներն, այլ նաև մի տեսարան, որը ստիպում է կտրվել իրականությունից և մի պահ զգալ հեքիաթում։ Ամանորյա տեսարանը հիացնող է. Մեջտեղում ամբողջապես սպիտակ տոնածառ, կողքին ձյունածածկ տնակներ, հետևում նոր տարին բերող եղնիկներ, փայտե տոնածառներ և անչափ գեղեցիկ դետալներ, որոնք ամբողջացնում են տոնական շքեղ տեսարանը։ Իսկ երբ իմանում ես, որ այդ ամենը պատրաստել են հենց դպրոցի ուսուչցուհիներն ու սաները, իրոք հիանում ես նրանց` այդքան սիրով արված և այդքան գեղեցիկ աշխատանքով։

Ավելին իմանալու ցանկությունն ինձ ստիպեց հարցուփորձ անել: Պարզվում է՝ դպրոցն ամեն տարի Ամանորին պատրաստվում է մեծ շուքով: Ուսումնական այս հաստատությունում ձմռան օրերն իրական տոն դարձնելու համար ջանք ու եռանդ չի խնայում դպրոցի տնօրինությունը՝ ուսուցիչների և աշակերտների օգնությամբ:

Դպրոցի ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Անահիտ Կարապետյանի խոսքով ամանորյա ձևավորման աշխատանքներով զբաղվել են կերպարվեստի և աշխատանքի ուսուցման ուսուցչուհիները: Ուսուցչուհիների աշխատանքին միացել են նաև դպրոցի աշակերտները: Փայտյա շատ աշխատանքներ և ձևավորումներ պատրաստվել են տղաների ձեռքերով:


    

Դպրոցի աշակերտները հիացմունքով են նայում ձմռան ցուրտ օրերը դպրոցի դռներից ներս այդքան ջերմ ու առավել քան տոնական դարձնող ձևավորմանը: Երեխաներն ասում են՝ հավատում են ամանորյա հրաշքներին: Իսկ տոնածառը զարդարելու ընթացքում երազանք են պահել՝ հուսալով, որ գալիք տարում հրաշքներ կլինեն նաև իրենց դպրոցում:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
11392 | 0 | 0
Facebook