Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

‹‹Մենք արդեն 3 տարեկան ենք››. Հայկ Աֆրիկյանն ու իր դերասանական ստուդիան

21:53, pazar, 13 mart, 2016
‹‹Մենք արդեն 3 տարեկան ենք››. Հայկ Աֆրիկյանն ու իր դերասանական ստուդիան

Level One-ն արդեն երեք տարեկան է.

Փետրվարի 4-ին լրացավ դերասան Հայկ Աֆրիկյանի դերասանական ստուդիայի 3 ամյակը:

‹‹Ինձ համար շատ քաղցր տոն էր, երևի ծնունդիցս սպասված էր..., -ասում է Հայկն ու հավելում՝ ‹‹մեծ էներգիա եմ դրել ստուդիայի, երեխաների վրա: Ամենասկզբում խմբում դեռ երեք հոգի էր, և ես նույնիսկ մտածում էի՝ արժե՞ շարունակել, թե՞ ոչ:
     Բայց մի ներքին ձայն ասում էր, որ լավ է լինելու: Ստուդյան ստեղծել եմ հենց երազով››, -խոսելով ստուդիայի մասին ասում է Հայկ Աֆրիկյանը: Խումբն այսօր բավականին շատացել է, ունեն 3 բաժիններ՝ փոքրերի, միջին տարիքի և մեծերի:

Ի դեպ, վերջին երկու խմբերը ընդգրկված են ստուդիայի փոքրիկ շրջիկ թատերախմբում: Տոներից առաջ նրանք հենց այդ խմբով եղան մանկատանն ու ունեցան բարեգործական բեմականացում. ‹‹Շատ լավ ընդունվեց հենց այն երեխաների կողմից, ովքեր ամեն ինչ շատ լավ զգում են: Կարծում եմ՝ երեխաներն ամենալավ հանդիսատեսն են: Գործը ‹‹Հիմար գայլը›› հեքիաթն էր, որը իմ թեթև ձեռքով դարձավ 20 րոպե: Հիմա պատրաստվում ենք մեծ գործ բեմադրել, որտեղ ընդգրկված են այն երեխաները, ովքեր ավելի մոտ են պրոֆսիոնալիզմին: Ես ամեն ինչ անում եմ, որպեսզի իմ երեխաները մոտենան պրոֆեսիոնալիզմին››:

Հայկն ինքը քննադատում է այն մարդկանց, որոնք համպատրաստից հայտնվում են կադրում ու աղավաղում դերասանական արվեստը: Ասում է՝ իր ստուդիան տարբերվում է նաև այդ հարցում: ‹‹Մենք փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի այն նմանվի բուհին: Այն գիտելիքները, որոնք ստացել եմ պրոֆեսոր դասախոսների կողմից Թատերական ինստիտուտում, փորձում եմ փոխանցել իմ երեխաներին: Նաև այստեղ պատրաստում եմ նրանց թատերական ինստիտուտի քննություններին››: Խեսոլով այս երեք տարիներում ունեցած ձեռքբերումների մասին Հայկն ասում է, որ ունեցել են բավականին մեծ ձեռքբերումներ: ‹‹Սա ինձ համար բիզնես չէ, այլ հոգու կանչ››:
     Հայկի խոսքով՝ նա ոչ թե փորձում է ընտրել տաղանդավորներին, այլ սովորեցնել նրանց տաղանդի մասին: Ամենակարևորը՝ նրանք իրենց ուսուցչին վստահում են: ‹‹Բացի դասախոս-ուսանող հարաբերությունից, այստեղ կա ընտանեկան ջերմություն: Սա կարծես մեր ընտանիքը լինի: Այստեղ նրանք ոչ միայն ստանում են դերասանական և ռեժիսորական գիտելիքներ, այլ նաև կրթվում են որպես մարդ: Իմ ղեկավարն էր միշտ ասում՝ արվեստագետի համար կարևորը մարդ մնալու գաղափարն է: ես էլ այդ մոտեցմամբ եմ միշտ շարժվում, որ կարևորը այստեղից հետո դուրս եկողը լավ մարդ լինի՝ ճիշտ դաստիարակություն ստացած››:

Այս տարի նաև լրացավ Հայկի 33-ամյակը: Ի դեպ, 3-ը նրա սիրելի թիվն է: ‹‹Մեր երեք ամյակը իհարկե փոքրիկ էր, ինձ թվում է՝ մենք կնշենք նաև 13-ը, 23-ն ու 33-ն էլ... ››, -ասում է նա:

Հայկը դեմ է, երբ չափից շուտ դերասանը հայտնվում է էկրանում: Հիշում է, որ ժամանակ կար, երբ ինստիտուտում մինչև 3-րդ կուրս արգելված էր նկարահանումների գնալը, քանի որ այն չէր համարվում պրոֆեսիոնալ դերասանական գիտելիք: Եվ դա շատ ճիշտ էր: ‹‹Ես ինքս սովորել եմ 5 տարի, բայց կցանկանայի սովորել ևս մի 5 տարի: չեմ կարծում, որ 6-ամսյա դերասանական կուրսեր սովորելուց հետո դառնում են դերասան: Ես իմ երեխաներին արգելել եմ մասովկաներում խաղալը, քանի որ դա դերասանական աշխատանք չէ:
     Ես կողմ կլինեմ, երբ իմ երեխաները պատրաստ լինեն խաղալ էպիզոդիկ դերեր թեկուզ սերիալներում››:
     Ինչպես Հայկն է ասում այսօր հանդիսատեսն էլ չի կարողանում հասկանալ՝ որն է պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ դերասանը, քանի որ արժեհամակարգն է փոխվել:
     Հայկն այժմ նկարահանում է նոր ֆիլմ, որը կոչվում է ‹‹Անցյալ››, որտեղ դերասանական ստուդիայի երեխանեը նկարահանվում են այնտեղ:
     Ֆիլմ, որտեղ ընդգրկված են նաև հայտնի դերասաններ Ռուզան Վիթը, ով խաղացել է Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին» ֆիլմում՝ մարմնավորելով հենց քրմուհու կերպարը, Սեմ Ասատրյանը, Մարիաննա Գևորգյանը, Նիկոլայ Եղիազարյանը, Արսեն Լևոնյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Հակինթ Բաղդասարյանը, հաղորդավարուհի Նանեն, երգչուհի Լուիզան և գլխավոր կերպարում հենց ինքը՝ Հայկ Աֆրիկյանը: ‹‹Այս դադարն էլ իր դերը խաղաց...Հոգեպես, ներքուստ բավականին լցվել եմ, և դա կերևա կերպարում: Փորձում ենք անել այն, ինչ սերիալային ֆորմատից դուրս է››, -մանրամասնում է Հայկը:
     Սցենարի հեղինակն է Պողոս Ամիրխանյանը, ռեժիսորը հենց Հայկ Աֆրիկյանն է: Ասում է՝ փորձել է այստեղ դնել ռեժիսորական շունչ: Ֆիլմը հոգեբանական է, մի փոքր ծանր: Այն եթերում կլինի շատ շուտով՝ ապրիլի 7-ին:

Հետաքրքիրն այն է, որ ֆիլմում նկարահանվող դերասանները բավականին երկար ժամանակ է, ինչ չեն երևացել հեռուստաեթերում: ‹‹Կարծում եմ՝ այն նաև շատ սպասված կլինի: Մի տեղում կտեսնեն սիրելի դերասաններին: Փորձել ենք մի փոքր մոտենալ գեղարվեստական ֆիլմին: Այստեղ, ինչպես էլ ստուդիայում գործում է մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար գաղափարը››:
    
    

Հայկի սաներից մեկը՝ Անահիտը, ում ևս կտեսնենք նոր ֆիլմում, ընդամենը 12 տարեկան էր, երբ եկավ Հայկի ստուդիա. ‹‹Առաջինը ինձ գրավել է ստուդիայի պատերը, ներքին աուրան ու ընկեր Հայկը: Ես ընդամենը 12 տարեկան փոքրիկ աղջնակ էի, ով գրեթե ոչինչ չէր հասկանում կյանքից, բայց պատահական հասկացա, թե ինչ է կյանքը...Մենք սովորում ենք դերասանական ու ռեժիսորական արվեստը՝ սովորելով հենց կյանքը... Իրականում, երբ դրսում եմ, ինձ թվում է, թե ես գոյատևում եմ, իսկ գալով ստուդիա՝ ես թթվածին եմ ստանում, ապրում եմ...

Իսկ ընկեր Ընկեր Հայկի մասին երևի ոչինչ չեմ ասի.. Չեմ չափազանցնի, բայց երևի տառ, հնչյուն և անգամ բառ չի գրվել որևէ բառարանում, որը կկարողանա բնորոշել նրան և ունենալ համապատասխան հարգանքն ու սերը, որը տածում եմ նրա հանդեպ... Շնորհակալ եյմ Աստծուն, որ հենց նա է եղել իմ կյանքի ուսուցիչը ու թող հավիտյան լինի հենց նա:

Շատ ժամանակ ցավով եմ տանում այն փաստը, որ մարդուն դեռ չճանաչած տարիքն են հաշվի առնում: Ընկեր Հայկը երիտասարդ է, սակայն հավտացնում եմ՝ նա շատ ու շատ տարեց մասնագետներից ավելի փորձառու, տաղանդավոր արվեստագետ և հանճարեղ մարդ է... Այո, խելքը գլխում է, այլ ոչ տարիքում....

Ընկեր Հայկից բոլորս առաջին հերթին սովորում ենք և՛ մարդ լինել, և՛ դերասանական վարպետություն: Մաղթում եմ մեր ստուդիային մեծ ձեռքբերումներ ու հաջողություններ: Մենք մի ընտանիք ենք և շարժվում ենք մեր կարգախոսով՝ մեկը բոլորի, բոլորը մեկի համար››, -ասում է նա:

Իսկ Դավիթը արդեն մեկ տարի է, ինչ հաճախում է ստուդիա: Ձեռքբերումներից է համարում փոքր ներկայացումները, որոնք ավելի թատերական խաղեր են: ‹‹Հաճախ դերասանները կերպարում լավն են, իսկ կյանքում՝ այլ կերպ են, իսկ ընկեր Հայկը այդպիսին չէ...Եթե նույնիսկ այդ օրը դասին պատրաստ չես լինում, միայն մարդկային թեմաներն արդեն մեծ դասեր են ապագայի համար...››, -եզրափակեց նա:

Նշենք նաև, որ Level One դերասանական ստուդիան այժմ ունի ընդունելություն: Իսկ հետագա դասերում խմբին կհյուրընկալվեն հայտնի դերասաններ՝ ներդնելով իրենց լուման այս գործում:
     Նյութը՝ Աննա Գարեգինյանի

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
8120 | 0 | 0
Facebook