Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

10:31, cumartesi, 10 aralık, 2016
ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Դուք՝ լրագրողներդ, էսօր ու հենց հիմա ինտեռվյուներ եք վերցնում Սեյրանի, Մանվելի, Թոխմախի Մհերի, Նեմեց Ռուբոյի, Շմայսի, նրանց բոլորի պարագլուխ հանդիսացող Սեռժից ու դրանց նմաններից: Էդքանից հետո ես ո՞նց կարամ հարգեմ ձեր անձը, ում մասնագիտությունը պահանջումա անվերջանալի ցածրանալ: Իրանց նման տականքները ձեզ հայհոյում են, բայց դուք՝ խցկվում եք, տփում են, ջարդում են ձեր քիթն ու բերանը, բայց էլի անինքնասիրաբար խցկվում եք ընդեղ, որդեղ որ ըստ էության անելիք չունեք: Խցկվում եք, քանի որ ուրիշ աշխատանք չեք կարա անեք: Ձեզ հոգեբանորեն վարժացրել են նման ՝՝աշխատանքին՝՝:
    

Այսինքն դուք կատարում եք մի ՝՝կարևոր՝՝ ֆունկցիա. լրատվական աղբով եք լցնում ինֆորմացիոն - տեղեկատվական դաշտը՝ իշխանական մանիպուլյացիան ապահովելու նպատակով, որպեսզի մարդիկ օրախնդիր պրոբլեմների վրա չծախսեն իրանց ժամանակը ու ուշադրությունը, չկարողանան ադեկվատ գնահատեն սոցիալական իրավիճակը, չնկատեն իրանց հանդեպ ամեն օր տեղի ունեցող հանցագործությունները: Դուք ընդամենը էժան գործիքներ եք, որոնց թվումա, թե մի քանի պատվերով պրովոկացիոն հոդված գրելով, ռեպորտաժ սարքելով ՝՝վաստակում ՝՝ եք օրվա հացը, որ սոված չմնաք:
    

Ավելի նախանձելի վիճակում չի՞ գտնվում հասարակ բանվորը, ով իրա աշխատուժով, գտնվելով արտադրական պրոցեսում, բարիքա արտադրում ողջ հասարակության համար: Կամ, ավելի գերադասելի մասնագիտություն չե՞ն ընտրել համեմատ լրագրողության մարմնավաճառները, ովքեր իրանց գոյությամբ ու ոչ պակաս տանջալի աշխատանքով իրանց չափով ապահովագրում են նորմալ վարքի տեր կանանց ու աղջիկներին ավազակային սեռական ոտնձգություններից:
    
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
    
     10.12.2016

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2933 | 0 | 0
Facebook