Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԲԱՑ ԴԱՍ՝ ՆՎԻՐՎԱԾ «Ա» ՏԱՌԻՆ

10:12, pazartesi, 24 ekim, 2016
ԲԱՑ ԴԱՍ՝ ՆՎԻՐՎԱԾ «Ա» ՏԱՌԻՆ

2016թ. հոկտեմբերի 14-ին Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի I Դ դասարանում /դասվար՝ Ա. Մարտիրոսյան/ անցկացվեց «Ա, ա հնչյուն-տառերի ուսուցումը» բաց դաս:

Դասն սկսվեց ողջույնի խոսքով: Այնուհետև աշակերտները խոսեցին Մ. Մաշտոցի և գրերի գյուտի մասին՝ կարևորելով գրերի գյուտի դերն ազգի պահպանման և հարատևման համար: Ապա աշակերտները կատարեցին ֆիզդադար, որի ընթացքում դժվարանցանելի ճանապարհներով գնացին անտառ: Գրատախտակին՝ վարագույրի ետևում, փակցված էր անտառի նկար, որը երեխաները ուսումնասիրեցին և պատմեցին: Այնուհետև հարցերի միջոցով պատմեցին նկարը և երգեցին «Ուրախ առավոտ» երգը: Երգից հետո սկսեցին աշխատանքը դասագրքով, որի ընթացքում ձեռք բերեցին ճանաչողական գիտելիքներ, իմացան անձնանունների ուղղագրությունը: Ամրապնդեցին լեզվական շղթան, որից հետո երեխաները ծանոթացան ձեռագիր, տպագիր, մեծատառ և փոքրատառ «Ա, ա» -ի հետ: Գաղափար տրվեց նաև հնչյունի և տառի մասին:

Դասն ավարտվեց խաղ-մրցույթով, որի արդյունքում հաղթեց ընկերությունը:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
24445 | 0 | 0
Facebook