Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

ԻՍԿ ԴՈՒ ԳԻՏԵ՞Ս

15:21, salı, 06 haziran, 2017
ԻՍԿ ԴՈՒ ԳԻՏԵ՞Ս

ԿՏԱԿ-ի կողմից իրականացվող «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ազգային ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ: Դպրոցն իրականացնում է «Իսկ դու գիտե՞ս» խորագիրը կրող պրոյեկտ /ղեկավար՝ Հ. Խումարյան/: Պրոյեկտը կրելու է պարբերական բնույթ: Պրոյեկտի շրջանակներում կազմակերպվելու է առցանց մրցույթ տարբեր դպրոցների միջև: Մրցույթի հարցերը լինելու են բացառապես ուսումնական առարկաների շրջանակներում: Պրոյեկտի նպատակն է աշակերտների շրջանում ուսման նկատմամբ հետաքրքրության խթանումը և ուսման որակի բարձրացումը:

2017թ. մայիսի 23-ին անցկացվեց փորձնական խաղ, որի ժամանակ մրցեցին Վանաձորի № 3 և № 4 հիմնական դպրոցների աշակերտները: Խաղն իր բնույթով ընկերական էր և նպատակ էր ուներ վերհանել առկա կազմակերպչական թերությունները՝ դրանք վերացնելու և խաղի կանոնադրությունը կազմելու նպատակով:

Խաղից հետո տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում ուսուցիչներն իրենց կարծիքը հայտնեցին խաղի վերաբերյալ և հանդես եկան առաջարկություններով:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5712 | 0 | 0
Facebook