Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Տրայան Բեսեսկու. Ռումինիայի քաղաքացիները մերժել են հեղաշրջումը

09:16, pazartesi, 30 temmuz, 2012
Տրայան Բեսեսկու. Ռումինիայի քաղաքացիները մերժել են հեղաշրջումը

Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն իր հրաժարականի հանրաքվեի արդյունքերով, որը տեղի է ունեցել հուլիսի 29-ին, հայտարարել է, որ քաղաքացիները մերժել են հեղաշրջումը` չգալով ընտրատեղամասեր:

Ըստ ռումինական ընտրական հանձնաժողովի` մասնակցել է երկրի բնակչության միայն 45, 9%-ը, որոնցից 80%-ը քվեարկել է նախագահի իմպիչմենթի օգտին: Սակայն հանրաքվեի ճանաչման համար պետք է մասնակցեր բնակչության կեսը: Այդպիսով Բեսեսկուն պաշտոնը կզբաղեցնի մինչեւ 2014 թվականը` նախագահական ժամկետի ավարտը:

Հանրաքվեի հետ կապված հարցումները ցույց են տվել, որ ներկայիս նախագահի հրաժարականին աջակցում է քաղաքացիների 65%-ը, նշում է «Ազատություն» ռադիոն:

Վարչապետ Վիկտոր Պոնտան նշել է ցածր մասնակցությունն այն շրջաններում, որոնք բնակեցված են բնիկ հունգարացիներով:
     Տրայան Բեսեսկուի լիազորությունները խորհրդարանի որոշմամբ դեռ դադարեցված են: Վարչապետ Վիկտոր Պոնտան եւ նրա կողմնակիցները Բեսեսկուին մեղադրում են իշխանության չարաշահման, մասնավորապես, բյուջետային միջոցներ խիստ կիրառելու մեջ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3833 | 0 | 0
Facebook