Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Տորթի և պիցցայի առաջացման պատմությունից...

19:00, perşembe, 12 mayıs, 2016
Տորթի և պիցցայի առաջացման պատմությունից...
    
Տորթի պատրաստումն ու նրա պատմությունը ժամանակի ընթացքում մեծ առաջընթաց են ապրել: Հիմա այն համարվում է ամենալավ աղանդերներից մեկը:
Եվ այսպիսով անցնելով բուն նյութին նշենք, որ հին ժողովուրդների կրոնական արարողություններում եղել են ընդամենը ալյուրից պատրաստված քաղցր կլոր թխվածքներ, որոնք ծիսական բնույթ ունեին: Թխվածքի կլոր կամ շրջանաձև լինելը խորհրդանշել է արևը և լիալուսինը, այստեղից հետևություն, որ տորթի կլոր լինելը կապված է արևապաշտության և լուսնապաշտության հետ: Մեր հայկական ծիսական գաթայի կլոր լինելը ևս նույն բացատրությունն ունի: Հին հռոմեացիները, եգիպտացիներն ու հույներն ունեցել են իրենց պատկերացումներով ծիսական տորթեր: Կեքս կոչվող համեղ թխվածքի նախատիպը պատրաստել են համադամասեր հին հույները:
Կատարելագործված ժամանակակից տորթերի նախատիպերը պատրաստվել են Միջնադարյան Եվրոպայում: 18-րդ դարում հասունացավ տորթի մեջ ձու ավելացնելու գաղափարը, իսկ արդեն մեր իմացած տորթերի վերջնական տեսքի համար պարտական ենք ֆրանսիացիներին, որոնք դա ձեռնարկեցին մեծ հեղափոխության դարաշրջանից սկսած և ավարտեցին 19րդ դարում:
Պիցցայի նախատիպերը եղել են դեռևս Հին Հռոմում և Հունաստանում, հին հույներն ու հռոմեացիները սիրել են մատուցել կլոր բարակ հացեր, որոնց վրա շարել են մսի կտորներ կամ այծի պանիր: Երբ առաջին անգամ լոլիկը որպես բանջարեղեն հայտնվեց Եվրոպայում, 1522թ Նեապոլում հայտնվեց առաջին ժամանակակից պիցցայի նախատիպը: Իտալիայի գյուղերում 17-րդ դարում հայտնվեցին արդեն պիցցա պատրաստող առաջին վարպետները, որոնց անվանում էին պիցայոլո: Պիցցան դարձավ Նեապոլիտանական թագավոր ֆերդինանդ 4-րդի կնոջ` թագուհի Մարիա Կարոլինա Հաբսբուրգ-Լոթարինգիացու սիրելի ուտեստը, այնուհետև պիցցան սիրվեց արդեն միավորված Իտալիայի թագավոր Ումբերտո 1-ինի կողմից, իսկ նրա կնոջ` թագուհի Մարգարիտա Սավոյացու պատվին անվանակոչվեց պիցցա Մարգարիտան: Միացյալ նահանգներում պիցցան հայտնվեց 19-րդ դարի երկրորդ կեսին, իսկ 1957թ-ից՝ արդեն ողջ աշխարհում:
    
Սյուզի Կարապետյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4195 | 2 | 0
Facebook