Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ապրեք ՏՂԱՆԵՐ, Ձեզ փառք ու պատիվ, իսկ զոհված տղաներին էլ՝ հավերժ խոնարհում

16:30, salı, 05 nisan, 2016
Ապրեք ՏՂԱՆԵՐ, Ձեզ փառք ու պատիվ, իսկ զոհված տղաներին էլ՝ հավերժ խոնարհում
     Այս օրերին սահմանին կանգնած ու արիաբար մարտնչող մեր 18-20 տարեկան ամեն մի ԶԻՆՎՈՐ հասունացավ եվս մի քանի տարով: Այնքան խելացի, հավասարակշիռ ու ճշգրիտ հաշվարկներով նրանք կարողացան կազմակերպել իրենց գործողությունները, որ եվրոպական ամենամարտունակ բանակի տարիների փորձ ունեցող եվ բազմապիսի զորավարժությունների մասնակցած զինվորականները հաստատ նրանց փոխարեն կխառնվերին իրար:
     Դպրոցական սեղանից միանգամից բանակ զորակոչված եվ զենքը ձեռքերում պահած մեր ԱՌՅՈՒԾՆԵՐԸ իսկական ՀԵՐՈՍՆԵՐ են, ամեն մեկը առանձին-առանձին գովասանքի ու փառքի են արժանի: Այս օրերի գործողությունները ամբողջ կյանքում կուղեկցեն իրենց, կամրապնդեն իրենց մեջ եղած հայրենասիրությունն ու երկրի հանդեպ ունեցած մեծ սերը:
     Թշնամին հասկացավ, որ Ուղղաթիռ ու տանկեր խոցած մեր փոքրամարմին, բայց գիտակ ու արագ կողմնորոշվող տղաներին, ոչ մի թշնամի էլ չի կարող կոտրել, ոչ մի թիզ հող էլ չի զիջելու իրեն:
     Ապրեք ՏՂԱՆԵՐ, Ձեզ փառք ու պատիվ, իսկ զոհված տղաներին էլ՝ հավերժ խոնարհում
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7454 | 0 | 0
Facebook