ԳՅՈՒՄՐԵՑԻ ՀԵՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ (լուսանկարներ)
17:08, cumartesi, 27 ağustos, 2016
որին ներկա էին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը,Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, զինվորականներ,զոհվածների ծնողներ ու հարազատներ,բազմաթիվ համաքաղաքացիներ:
Մերուժան Ստեփանյանի ընտանիքի անձնական նախաձեռնությամբ ու միջոցներով կառուցված և իրենց շենքի հարակից բակում
հուշաղբյուրի մոտ տեղադրված հուշակոթողը պատկերված էր հաստաբուն ծառի տեսքով,որից դուրս եկած յոթ ճյուղերը կտրված էին և խորհրդանշում էին
ապրիլյան պատերազմի ժամանակ անմահացած յոթ գյումրեցի հերոսներից յուրաքանչյուրին :
Օծման արարողակարգից հետո հուշակոթողի բացման պատիվը տրվեց Մերուժան Ստեփանյանի հայրիկին և սիրած աղջկան ՝ Զառային
ով Շուշիից միշտ այցելում է սիրած տղայի ծնողներին տեսության և շարունակում է ապրել Մերուժանի հետ կապված անցյալի հուշերով:
Հայրենիքի պաշտպանության համար նահատակված քաջորդիների պատվին հնչեցին երախտիքի խոսքեր
ներկաները խոնարհվեցին իրենց վիշտը արժանապատվորեն տանող և սգացող ծնողներից յուրաքանրյուրի առջև,ծաղիկներ խոնհարեցին նորաբաց հուշակոթողին և հուզված ու անձայն հեռացան:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4214 | 0 | 0 | 0