Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԲԵՌԼԻՆԻ «ՇԱՐԻՏԵ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

10:45, salı, 22 mart, 2016
ԲԵՌԼԻՆԻ «ՇԱՐԻՏԵ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Բեռլինի «Շարիտե» համալսարանային բժշկական համալիրը ամենախոշորներից մեկն է Եվրոպայում: Այստեղ զբաղվում են բոլոր տեսակի հիվանդությունների դիագնոստիկայով և բուժմամբ, իրականացվում են բժշկական հետազոտություններ, ինչպես նաև կրթություն են ստանում միջազգային բարձր որակավորմամբ մասնագետներ: Համալիրը համարվում է Հումբոլտի և Բեռլինի Բաց համալսարանների ուսումնական և գիտական կենտրոնը:

Բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի գերմանացի մրցանակակիրների մոտ կեսը «Շարիտե» -ի շրջանավարտներ են: Նրանց շարքում են բժիշկ և միկրոբիոլոգ Էմիլ Ֆոն Բերինգը, միկրոբիոլոգ Ռոբերտ Կոհը, ինչպես նաև՝ բժիշկ, բակտերիոլոգ և քիմիկոս Պաուլ Էլրիխը և այլոք:

Համալիրը հիմնադրվել է 1710 թվականին, որպես հիվանդանոց: 1727 թվականին հիվանդանոցը ընդլայնվել ու վերածվել է զինվորական հոսպիտալի՝ ուսումնական կենտրոնով: Պրուսական թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ 1-ինի կողմից այն անվանվել է «Շարիտե», ինչը ֆրանսերենից թարգմանած նշանակում է՝ «մարդասիրություն, բարեսրտություն»:

1946-1989 թվականներին «Շարիտե» համալիրը հանդիսանում էր Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության բժշկության ներկայացուցչությունը: 1997-1998 թվականներին «Շարիտե» համալիրը, Հումբոլտի համալսարանի բժշկության ֆակուլտետը, Ռուդոլֆ Վիրխովի անվան համալսարանային կլինիկան միավորվեցին՝ որպես Բեռլինի «Շարիտե» համալսարանային բժշկական համալիր:

2003թվականին համալիրին միացան նաև Բենջամին Ֆրանկլինի անվան համալսարանային հիվանդանոցը և Բեռլինի Բաց համալսարանն ու ձևավորեցին Եվրոպայի խոշորագույն բժշկական ուսումնական կենտրոններից մեկը:

Համալիրը տեղակայված է Բեռլինի արևմտյան հատվածում և բաղկացած է չորս ադմինիստրատիվ կենտրոններից՝ մոտավորապես 547 մետր քառակուսի տարածքով՝ «Բեռլին-Բուխ», «Բենջամին Ֆրանկլին», «Շարիտե Միտտե», «Վիրխով կլինիկա» :

«Շարիտե» -ն ունի 17 Մասնաճյուղեր, որոնք ներառում են 103 հիվանդանոցներ և ինստիտուտներ:
    
     Հարգանքներով՝ Blue Book Training & Coaching Center-ի
     Հիմնադիր-տնօրեն՝
     Մելիք Ճիրոյան
    
    
    
    
    
    


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5956 | 0 | 0
Facebook