Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀԱՅԴԵԼԲԵՐԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

15:22, perşembe, 17 mart, 2016
ՀԱՅԴԵԼԲԵՐԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայդելբերգի համալսարանը համարվում է պետական հետազոտական համալսարան: Հիմնադրվել է 1386 թվականին և համարվում է Գերմանիայի ամենահին և «Սրբազան Հռոմեական Կայսրության» 3-րդ համալսարանը:

Այն տեղակայված է հետևյալ կերպ. բնական, սպորտային և բժշկական գիտությունների մեծ մասը տեղակայված են Նոյենհայմեր Ֆելդում: Հումանիտար և հասարակական գիտությունների մեծ մասը, համալսարանի ռեկտորատն ու ադմինիստրացիան գտնվում են Հայդելբերգի հին մասում: Բացի այդ համալսարանի շատ այլ շինություններ տեղակայված են քաղաքի մերձակայքում, օրինակ՝ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ֆակուլտետը գտնվում է Ֆիլոսոֆնվեգում: Համալսարանի ռեկտորատն ու թանգարանը տեղակայված են Հայդելբերգի հին համալսարանի շենքում:

Համալսարանը բաղկացած է տասներկու ֆակուլտետներից և հնարավորություն է տալիս սովորելու բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի ծրագրերով՝ ավելի քան 100 մասնագիտություններով: Հայդելբերգի համալսարանը ներառված է Գերմանիայի 9 լավագույն համալսարանների ցանկում և համարվում է Եվրոպական Հետազոտական Համալսարանների Լիգայի անդամ: Այն նաև համարվում է Գերմանիայի լավագույն բժշկական համալսարաններից մեկը:

Հայդելբերգի համալսարանի աշխատակազմի մեջ ներառված են ավելի քան երկու տասնյակ գիտահետազոտական կենտրոններ և թանգարաններ: Համալսարանն ունի հսկայական գրադարան, որտեղ կարելի է գտնել ամեն ինչ՝ հնագույն ձեռագրերից մինչև ժամանակակից նյութեր: Բացի այդ, գրադարանն ունի 11 մասնաճյուղեր: Գրադարանային նյութերի ընդհանուր թիվը հասնում է 6.5 միլիոն օրինակի: Հայդելբերգի համալսարանն ունի մասնաճյուղեր արտասահմանում, օրինակ Չիլիում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում:

Համալսարանի հայտնի շրջանավարտներից են՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնան (Ռուսական կայսրության կայսրուհին), Դմիտրի Մենդելեևը և այլոք:
    
     Հարգանքներով՝ Blue Book Training & Coaching Center-ի
     Հիմնադիր-տնօրեն՝
     Մելիք Ճիրոյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
6290 | 0 | 0
Facebook