Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սոբչակը ստիպված հեռացել է Ռուսաստանից

12:28, pazartesi, 16 mart, 2015
Սոբչակը ստիպված հեռացել է Ռուսաստանից
     Հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը, ում Բորիս Նեմցովի հուղարկավորության ժամանակ անհայտ անձը սպառնացել էր, հատուկ ծառայությունների խորհրդով լքել է Ռուսաստանը: Այս մասին գրում է «Կոմերսանտը»:
    
     Մարտի 13-ին Սոբչակը ընթրիք է կազմակերպել LOfficiel ամսագրի նոր համարի առթիվ, որի գլխավոր խմբագիր է նշանակվել ինքը: Միջոցառամանը ներկա է եղել նրա ամուսինը՝ Մաքսիմ Վիտորգանը եւ երկու թիկնապահները: «Ամուսնություն» ներկայացումն Ազգերի թատրոնում չեղյալ հայտարարել չէի կարող, ինչպես նաեւ այս ընթրիքը: Բայց վաղն առավոտյան կլքեմ Ռուսաստանը որոշ ժամանակով», -ասել է Սոբչակը:
    
     Սոբչակի մտերիմները նշել են, որ մեկնելու պլանները նրա մոտ առաջացել են «հատուկ ծառայությունների խորհրդով» ։
    
     Մարտի 11-ին «Նովայա գազետան» հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել են հայտնի անձանց ցուցակի մասին, որտեղ բացի սպանված Բորիս Նեմցովից ներառված են նաեւ ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկիի, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի, եւ հավանական է, Քսենյա Սոբչակի անունները: Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «գնդակահարության ցուցակի» գոյությունը անհեթեթ է համարել:
    
     Նեմցովի հուղարկավորության ժամանակ մարտի 3-ին Սոբչակը հայտնել էր, որ Սախարովի կենտրոնից դուրս գալիս, որտեղ տեղի էր ունենում հրաժեշտի արարողությունը, իրեն եւ Ալեքսեյ Վենեդիկտովին է մոտեցել անհայտ մի անձ եւ հայտարարել. «Նկատի ունեցեք, Դեւք հաջորդն եք, Քսենյա»: Ավելի ուշ քննիչներին այս տեղեկությունը՝ հաստատել է Վենեդիկտովը:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3617 | 0 | 0
Facebook