Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Քննադատներ վաղուց կային և աշխատում էին գրքի դեմ». Երիտասարդ ստեղծագործողների նոր՝ «Գրական զարկերակ» հավաքական ժողովածուն

15:43, pazar, 24 оcak, 2016
«Քննադատներ վաղուց կային և աշխատում էին գրքի դեմ». Երիտասարդ ստեղծագործողների նոր՝ «Գրական զարկերակ» հավաքական ժողովածուն


    
    
    
    
    
    
    
    
    
     Օ.Օքրոյանի անվան երրորդ գրադարանում առանձնակի տոն էր: Ստեղծագործական մեծ ձեռքբերում, որի մասնակիցը երիտասարդ ստեղծագործողներն ու նրանց կողքին կանգնած մարդիկ էին: Այս ամենն, իհարկե համեմված ասմունքով, հաճելի երաժշտությամբ և անկեղծ տրամադրությամբ: Երիտասարդ ստեղծագործողների հավաքական ժողովածուն ստեղծվել է Օքրոյանի անվան գրասարանի, Վիվարտ ՀԿ-ի, «Արտագերս» հրատարակչության նախաձեռնությամբ:

«Գրքի տպագրության հովանավորությունը ստանձնել է Էջմիածնի քաղաքապետարանը, որի համար մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Կարեն Գրիգորյանին», -մեզ հետ զրույցում ասաց Օ.Օքրոյանի անվան գրադարանի տնօրեն Սյուզաննա Կարապետյանը:

Գրքում ընդգրկված են թվով 35 ստեղծագործող, ովքեր ընտրվել են ֆեյսբուքյան էջից:

«Ինչպես գիտենք, յուրաքանչյուրը յուրովի է պայքարում համակարգչի դեմ: Մենք փորձեցինք այն դրական օգտագործել, և ձեռք բերեցինք 35 նոր հավատարիմ ընթերցողներ, ովքեր էլ հանդիսանում եմ մեր «Նոր անուններ» գրական ակումբի կորիզը›», - ասում է Սյուզաննան:

Նա նաև ավելացրեց, որ իրենք չեն ընտրել մեծ վարպետների, պարզապես առանձնացրել են հեղինակների, ովքեր դեռ չեն տպագրվել և մեծ պոտենցիալ ունեն դառնալու մեծ վարպետներ:

Խոսելով հայ երիտասարդների հետ աշխատելու և նրանց ավելի լավ ճանաչելու մասին՝ Սյուզաննանն ասում է, որ ամեն ոք ունի իր նախասիրությունն ու մոտեցումը: Հիասթափություն բարեբախտաբար չի եղել: Իսկ ներկայացված աշխատանքների մասին ասում ՝ եղել են սովորական, լավ և շատ լավ ստեղծագործություններ: Երիտասարդներին հասցրել է ծանոթանալ: Յուրայանչյուրը յուրահատուկ է իր ոճում: Իսկ որպես անձնավորություն Սյուզաննան նշում է, որ բոլորը հիանալի, վստահելի, նվիրված ընկերներ են:

Հարցին, թե սա Ձեր առաջին նման լուրջ նախաձեռնությունն է, չե՞ք վախենում քննադատներից գրադարանի տնօրենն այսպես է պատասխանում.

«Քննադատներ, բնականաբար, լինելու են: Նրանք վաղուց կային: Այս ամիսների ընթացքում մեր հետ հավասար աշխատում էին: Մենք գրքի վրա, նրանք՝ գրքի դեմ: Բայց վախենալու ոչինչ չեմ տեսնում: Յուրաքանչյուր քննադատություն կստանա համապատասխան պատասխան !! Բայց խորհուրդ կտամ ոչ թե մեղադրել, այլ աջակցել խորհրդով, որպեսզի հետագայում ավելի մեծ արդյունք ստանանք»:

Այս նախաձեռնությունն, ինչպես փաստում է Սյուզաննան, շարունական բնույթ կրելու է: Գուցե ֆորմատ փոխվի, հեղինակներ, բայց այն դեռ ընթացք ունի:

Ակումբի շրջանակներուկ մասնակիցնորի հետ պարբերաբար կհանդիպեն խմբագիրներ և գրաքննադատներ, կուղղորդեն, կքննադատեն, կնպաստեն բարելավվման: Նշենք, որ ժամանակ առ ժամանակ նրանք կտպագրվեն «Անդին» ամսագրում: Շնորհանդեսին ներկա էին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Էմին Թորոսյանը, Էրեբունի վարչական շրջանի մշակույթի բաժնի պետ Իննա Դավթյանը և աշխատակազմի ղեկավար Հարություն Սարգսյանը:
     Հետաքրքրասեր ընթերցողը այժմ գիրքը կարող է ձեռք բերել
     Օ.Օգրոյանի անվան գրադարանից և ՄԳ գրախանութից: Իսկ Օնլայն տարբերակը դեռ չի քննարկվել:
     Գրական Զարկերակը մի նոր շունչ է ժամանակակից գրականության մեջ, որն իր արագ զարկերով ուշադրության կենտրոնում կպահի մեր տաղանդավոր երիտասարդներին:
     Նյութը՝ Աննա Գարեգինյանի

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4914 | 0 | 0
Facebook