Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մինչև լուսին ու հետ...

01:43, pazar, 10 şubat, 2013
Մինչև լուսին ու հետ...
     Քաղաք, երթևեկություն, աղմուկ, մարդիկ: Կյանքում պատահում են օրեր, երբ ներքին ձայնդ աղաղակում է. «այսօր սովորական օր չէ» : Հիմնականում մեր ներքին ձայնը սխալվում է, բայց երբեմն լինում են բացառություններ: Լինում են նաև օրեր երբ ամեն կերպ ցանկանում ես հիշել ու անմահացնել պահը, սակայն անցնում է ժամանակ ու գիտակցում էս, որ չես զգում նույնը: Այս երկու օրերի միջև կա մի ընդհանուր կետ՝ մեկը սկիզբն է, մյուսը՝ ավարտը:
     Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ Միքայելը իմացավ, որ ուռուցք ունի: Առաջին հարցը, որ նա տվեց. «մինչև հուլիս կձգե՞մ»: Այդ հարցը պատահական չէր, հուլիսին Լանայի ծնունդն էր: Միքայելը երեք ամիս առաջ պատրաստում էր Լանայի անակնկալը: Իսկ անակնկալը ուղեգիր էր դեպի ԱՄՆ: Լանան սկսնակ նկարչուհի էր: Երկու ամիս առաջ նա հրավերք էր ստացել սեփական ցուցահանդես անցկացնել ԱՄՆ-ում: Նրա միակ երազանքը մեկնելն էր: Միքայելը արդեն երկար ժամկանակ էր, ինչ փող էր հավաքում: Նա խնայելով հավաքել էր 2.000 դոլլար, որը միանգամայն կհերիքեր Լանային: Ժամանակը անցնում էր Լանան ավելի ու ավելի էր ոգևորվում իր նկարներով: Իսկ Միքայելը երջանկանում էր Լանային երջանիկ տեսնելուց: Ամեն օր Լանան ու Միքայելը գնում էին ծովափ ու նայում լուսնին: Երկուսն էլ պարզ էին ու հասարակ, երկուսի մեջ էլ կար կյանք, հույս ու լույս: Ժամանակը անցնում էր և կարծես ոչինչ չէր կարող բաժանել նրանց, Լանայի մտքով անգամ չէր անցնում Միքայելի հիվանդությունը: Մի հերթական օր ծովափում Միքայելը վերջապես ասեց իր անակնկալի մասին: Լանայի երջանիկ ճիչը ամբողջ ծովափի եզերքով լսվեց: Քիչ անց Լանան լրջացավ և հարցրեց. «Միքայել, դու կգաս չէ իմ հետեվից»: Միքայելը ժպտաց և պատասխանեց. «Նայիր տեսնում էս լուսինը, ես քո հետեվից կգամ մինչև լուսին ու հետ:
     Մեկ շաբաթ անց Միքայելը հիվանդանոցում էր: Լանան եկավ նրան տեսնելու: Լանային խաբեցին, ասեցին, թե իբրև Միքաելը թունավորվել է և մի քանի օրից կապաքինվի: Լանան ուզում էր անգամ հետաձգել իր մեկնումը: Սակայն Միքայելը պնդեց, որ նա անհապաղ մեկնի: 8 ժամ հետո Լանան օդանավակայանում էր: Նրա ներքին ձայնը հանգիստ չէր տալիս: Լանան վերջին անգամ զանգեց Միքայելին: Միքայելն ասաց, որ լավ է ու խոստացավ շուտ ապաքինվել: Մայրամուտը իջնում էր և ծովափում մարդ չկար, միայն մի թեթև քամի էր: Այդ երեկո Լանան անցավ օվկիանոսի վրայով: Ու երբ երկինքը խավարեց, Միքայելը դանդաղ ձեռքը դնելով սրտին, ասաց. «մինչև լուսին ու հետ...»
    
     http://shavarshgevorgyan.blogspot.com/2013/02/blog-post_10.html
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
9152 | 0 | 0
Facebook