Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Տոնածառը

01:12, pazar, 03 şubat, 2013
Տոնածառը
    
Երբ, ինձ անտառից տարան, ոչ ոք ինձ չասաց, թե ուր եմ գնում: Հիշում եմ միայն, որ անտառում ամենափոքրն էի, ունեի ընկերներ: Հիշում են անտառի թաց առավոտները, թե ինչպես էի արթնանում եղնիկների վազքի ձայնից: Անտառը մի վայր էր ուր ես կարող էի անվերջ նայել աստղազարդ երկնքին ու լսել գիշերային մեղեդին: Կարոտում եմ անտառը, բայց երևի երբեք չէի հանդիպի մարդկանց, եթե մնայի անտառում: Երբ ինձ հանեցին արկղից մի կին ասաց, որ ես շատ փոքր եմ, սակայն տղամարդն ասաց, որ ես ամենագեղեցիկն էի անտառում: Առաջի տպավորությունը մարդկանցից հրաշալի էր: Սկզբում ինձ տուփով տարան ինչպես մարդիկ էին ասում <>: Երբ տուփից հանեցին, լսեցի աղաղակ` դրանք փոքր մարդուկներն էին: Բոլորի ուշադրությունը վրաս էր, և դա դեռ սկիզբն էր: Այդ օրը ինձ կանգնեցրին սենյակի մեջտեղում և վրաս սկսեցին խախել անթիվ տարօրինակ իրեր: Ես ավելի էի ոգևվորվում, երբ տեսնում էի մարդկանց ուրախ: Բոլորը խոսում էին ամանորից, իսկ ես անգամ չգիտեի դա ինչ է: Սկզբում ինձ թվում էր, որ ես եմ ամանորը, սակայն հետո իմացա որ դրանից բոլորի տանն էլ կա: Բոլորը ինձ շատ էին սիրում և ես իսկապես զգում էի դա: Միակ տխուր բանն այն էր, որ այլևս չէի կարող նայել աստղերին: Չգիտեմ անգամ ոնց մարդիկ իմացան դա և շուտով աստղերը հայտնվեցին իմ իսկ վրա: Ես փայլում էի փայփլում, իսկ մարդիկ անվերջ նայում էին ինձ: Այս աստղերը տարբերվում էին նրանով, որ գունավոր էին: Ժամանակը անցնում էր և իմ սերը մարդկանց հանդեպ մեծանում էր: Եվ հավատում էք, թե չէ նրանք էլ ինձ էին սիրում և դա ապացուցին, երբ մի գիշեր ինձ նվերներով շրջապատեցին: Այդքան շատ նվե՜ր ու բոլորը ինձ: Ես կատարելապես երջանիկ էի: Հաջորդ օրերին տանը եռուզեռ էր, բոլորը գալիս էին շնորհավորում և բարի մախթանքներ ասում միմյանց:
Անցան օրեր ու մարդիկ սառեցին իմ հանդեպ: Ես մատնվեցի անուշադրության: Ժամանակի ընթացքում ոչ աստղերն էին գալիս, ոչ էլ մարդիկ: Ես սենյակի անկյունում, միայնակ ու թշվառ կանգնած` նայում էի շարժվող արկղին նայող մարդկանց: Թե ի՞նչ էին մարդիկ գտել այդ արկղի մեջ չէի հասկանում: Մի օր էլ կինը ասաց <> : Դրա հաջորդ օրը ես արդեն փողոցում էի: Փողոցում ես գտա իմ հին ընկերներին՝ աստղերին: Հանդիպեցի նաև փողոցային եղնիկների, որոնք ի տարբերություն անտառի եղնիկների ավելի վախկոտ էին և անվերջ մլավում էին: Այդպես անցան օրեր և ես հիվանդացա: Չգիտեմ, երևի մրսել էի: Մի քանի օր անց էլ ինձ մի ծեր մարդ գրկեց և տարավ իր հետ: Մարդիկ շրջապատել էին մի վառ աստղի և նայում էին նրան: Օօօ՜ ինչ գեղեցիկ էր այդ աստղը: Ես այնքան էի կենտրոնացել այդ աստղի վրա, որ չնկատեցի էլ, թե ինչպես մարդիկ կոտրեցին ճյուղերս և շպրտեցին այդ աստղի ուղղությամբ: Օդում ամենինչ դանդաղեց բոլորը քարացան, ես փակեցի աչքերս ու սկսեցի ժպտալ: Այդ աստղը վերջին բանն էր, որ ես տեսա: Ու ես երջանիկ էի...
    
http://shavarshgevorgyan.blogspot.com/2013/01/blog-post_17.html
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4829 | 0 | 0
Facebook