1.Երկու տարբեր ընտանիքներ որդեգրում են զույգ եղբայրներից յուրաքանչյուրին։ Երկու ընտանիքներում էլ տղաներին անվանում են Ջեյմս։ Նրանք երկուսն էլ ստանում են իրավաբանական կրթություն։ Սակայն սա դեռ ամենը չէ։ Երկու եղբայրներն էլ ամուսնանում են Լինդա անունով կանանց հետ։ Տղաներն իրար գոյության մասին իմանում են միայն 40 տարեկանում։
2.Երբ հեռուստացույցով ցուցադրվում է հանրահայտ «Տիտանիկ» ֆիլմի այն հատվածը, երբ նավը բախվում է այսբերգի, անգլիական ընտանիքով բնակեցված տան վրա սառցե երկնաքար է ընկնում։
3. Անգլիայի սուերմարկետներից մեկում հանելուկային երևույթ է տեղի ունենում։ Որ գանձապահը, որ նստում է 15 համարի դրամարկղի մոտ, հղիանում է։ Սուպերմարկետի 24 գանձապահներ մայրանում են։ Ծնվում է 30 երեխա։
4.Շոտլանդական գյուղերից մեկում ցուցադրվում է «Աշխարհի շուրջը 80 օրում» ֆիլմը։ Ֆիլմի այն հատվածում, երբ հերոսները նստում են օդապարիկ և կտրում պարանը, լսվում է են ճիչեր։ Պարզվում է, որ տանիքին նույն տեսակի օդապարիկ էր ընկել։
5.Ուելսի ափերից մեկում տարօրինակ դեմքեր են տեղի ունենում։ 1664 թ․ դեկտեմբերի 5-ին մարդատար նավ է խորտակվում։ Ողջ է մնում միայն մեկ մարդ։ Նրա անունն էր Խյու Ուիլյամս։ 1785 թ․ դեկտեմբերի 5-ին ևս խորտակվում է մեկ նավ։ Փրկվում է մեկ ուղեվոր, որի անունը նույնպես Խյու Ուիլյամս էր։ 1860 թ․դեկտեմբերի 5-ին խորտակվում է ձկնորսական նավակ։ Փրկվում է Խյու Ուիլյամս անվամբ ձկնորս։
6.1926 թ․-ին գնացքի նույն առանձնասենյակում գտնվում են 3 անծանոթ տղամարդիկ։ Երբ ծանոթանում են, պարզվում է․ որ նրանցից մեկի ազգանունը Բինկխեմ է, մյուսինը Պաուէլ, իսկ երրորդինը Բինկխեմ-Պաուէլ։