Հին ժամանակների պարզագույն կամուրջները գետի վրայով գցված գերաններ էին։ Սկզբնական կամուրջները փայտից էին և այժմ էլ շատ կան գործող փայտե կամուրջներ։ Հետագայում որպես նյութ սկսեցին օգտագործել քարը։ Սկզբնական շրջանում քարից էին միայն կամրջի հենասյուները, իսկ հետագայում սկսեցին քարից կառուցել նաև կամարները։
1. «Սեչենյիի շղթայակապ կամուրջը» գտնվում է Հունգարիայում, Դանուբ գետի վրա։ Կամրջի բարձրությունը 202 մետր է, որը աշխարհում համարվում է ամենաբարձրներից։ Քանդակագործ Յանոշ Մարշալի մտահաղացմամբ կամուրջի վրա այժմ տեղադրված են 4 հսկա առյուծե քանդակներ։
2. «Ակաշի կամուրջը» գտնվում է Ճապոնիայում։ Այն աշխարհի ամենաերկար շարժական կամուրջն է: Մինչ կամրջի կառուցումը, այն լաստանավերի անցման հիմնական կետն է եղել, որի հետևանքով էլ շատ անգամ տուժել է հուժկու մրրկահողմերից: Այդ պատահարներին զոհ են գնացել 168 երեխաներ։
3. «Հենդերսոն Ուեյվ» կոչվող կամուրջը գտնվում է
Սինգապուրում։ Յուրաքանչյուրը, ով քայլում է այս կամրջով, հիանում է գեղեցիկ հորիզոնով, որը երևում է կամրջի ցանկացած կետից։ Այն ավելի գեղեցիկ է դառնում երեկոյան, երբ կամուրջն ամբողջությամբ լուսավորվում է։
4. «Նանպու Բրիջ» կամուրջը գտնվում է Չինաստանում ՝ Շանհայում։ Այն բաղկացած է մի քանի ոլորաններից։
Եվ վերջապես
5-րդ կամուրջը, որն ուզում եմ ներկայացնել
«Խնձորեսկի ճոճվող կամուրջ» -ն է։ Կամուրջը միմյանց հետ կապում է հին Խնձորեսկի երկու «ափերը»` Հին և Նոր Խնձորեսկները, որտեղից երևում են Խնձորեսկի չորս եկեղեցիները և «Ինը մանուկի» աղբյուրը։ Կամուրջից բացվում է տեսարան դեպի ձորը, որտեղ գտնվում է Սուրբ Թադևոս եկեղեցին, որի բակում թաղված է Մխիթար Սպարապետը։
Ի վերջո չմոռանանք, որ մենք ևս ունենք շատ գեղեցիկ ճարտարապետական կառույցներ։